ՀՀ Փաստաբանների Պալատ

ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎՈՒՄ ՏԵՂԻ ՈՒՆԵՑԱԾ ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ՔՆՆԱՐԿՄԱՆ ՄԱՍԻՆ

07.06.2024 16:58

ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎՈՒՄ ՏԵՂԻ ՈՒՆԵՑԱԾ ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ՔՆՆԱՐԿՄԱՆ ՄԱՍԻՆ

Հարգելի փաստաբաններ,

Տեղեկացնում ենք, որ այսօր Ազգային Ժողովի Տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի անդամների, ինչպես նաև հարկային քաղաքականության մշակման պաշտոնատար անձանց հետ քննարկվել են Հարկային օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին օրենքի նախագծում ներառված փաստաբանական ծառայությունների հարկման նոր ռեժիմին անցման խնդիրները: Քննարկմանը ներկա են եղել նաև Նոտարական պալատի և այլ ոլորտի տնտեսվարողների ներկայացուցիչներ:

Քննարկման ընթացքում ներկայացրել ենք փոփոխություններով պայմանավորված արդարադատության մատչելիության, իրավական պաշտպանության հասանելիության սահմանափակման, խտրականության, ծառայության ինքնարժեքի բարձրացման, անվճար իրավաբանական օգնության հնարավորության սահմանափակման, հանրային պաշտպանի գրասենյակի բեռի շեշտակի ավելացման, անկախության և այլ խնդիրները:

Այնուհետև, հանձնաժողովի նախագահ Բաբկեն Թունյանը և նախագծի հիմնական զեկուցող` ՀՀ ֆինանսների նախարարի տեղակալ Արման Պողոսյանը հայտնել են, որ մինչև գլխադասային հանձնաժողովի նիստը ներքին քննարկումներ կունենան՝ հաշվի առնելով մեր դիրքորոշումները:

Հաջորդիվ զարգացումներով պայմանավորված կքննարկենք մեր հետագա գործողությունները:



Բեռնել

Վերադառնալ