ՀՀ Փաստաբանների Պալատ

ՓԱՍՏԱԲԱՆՆԵՐԻ ՊԱԼԱՏՈՒՄ ՆՇՎԵՑ ԵՐԵԽԱՆԵՐԻ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՕՐԸ

31.05.2024 14:10

ՓԱՍՏԱԲԱՆՆԵՐԻ ՊԱԼԱՏՈՒՄ ՆՇՎԵՑ ԵՐԵԽԱՆԵՐԻ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՕՐԸ

Հունիսի 1-ը Երեխաների պաշտպանության միջազգային օրն է: Ինչպես ամեն տարի, այս տարի ևս ՀՀ փաստաբանների պալատը նախատեսել էր գունագեղ միջոցառումներ՝ երեխաների օրը տոն դարձնելու համար:

Տոնական մթնոլորտը միավորել ու համախմբել էր Հայաստանի և Արցախի փաստաբանների երեխաներին:  Նրանց համար կազմակերպվել էր խաղային, պարային և թղթային շոուներ, երաժշտական ծրագիր, քաղցր բամբակի շոու, դեմքի նկարազարդում, նվերներ հանձնում և հյուրասիրություն:

Միջոցառման ընթացքում նաև Հայաստանի ռազմական թաեքվանդոյի երեխաների ցուցադրական խումբը երեխաների համար հանդես եկավ ամենատարբեր մարտարվեստների շոուներով:

Ամփոփվել է նաև նախապես հայտարարված «ԻՄ ՀԱՅՐԵՆԻՔԸ» ստեղծագործական աշխատանքների մրցույթը:

Մրցութային կարգով առանձնացվել է երեք անվանակարգ․

«ԼԱՎԱԳՈՒՅՆ ՄԻՏՔ» անվանակարգում հաղթող է ճանաչվել Լուիզա Շահրամանյանը

«ԼԱՎԱԳՈՒՅՆ ՍՏԵՂԾԱԳՈՐԾԱԿԱՆ ՈՃ» անվանակարգում հաղթող է ճանաչվել Հրաչյա Գրիգորյանը

«ԼԱՎԱԳՈՒՅՆ ԲԱՌԱՊԱՇԱՐ» անվանակարգում հաղթող է ճանաչվել Արման Թադևոսյանը

Գեղեցիկ աշխատանքներ ներկայացնելու համար մյուս բոլոր մասնակիցները ևս  պարգևատրվել են հավաստագրերով և նվերներով:

Տոնական օրը հագեցած էր պայծառ ժպիտներով ու վառ գույներով: Փաստաբանների պալատը և Փաստաբանական ակադեմիան փորձել էին ստեղծել այնպիսի մթնոլորտ, որ երեխաները միջոցառումներից հետո հեռանան բարձր տրամադրությամբ և գունեղ տպավորություններով:



Բեռնել

Վերադառնալ