ՀՈՒՆԻՍԻ ՄԵԿԻՆ ԸՆԴԱՌԱՋ ԵՐԵԽԱՆԵՐԻ ՇԱՐԱԴՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄՐՑՈՒՅԹ «ԻՄ ՀԱՅՐԵՆԻՔԸ» ԹԵՄԱՅՈՎ
23.05.2024 14:48Հարգելի՛ փաստաբաններ,
ՀՀ փաստաբանների պալատը Երեխաների իրավունքների պաշտպանության տոնին ընդառաջ 7-ից 15 տարեկան երեխաների համար հայտարարում է «ԻՄ ՀԱՅՐԵՆԻՔԸ» խորագրով շարադրությունների մրցույթ:
Շարադրությունները չունեն տեքստային կամ քանակական սահմանափակում:
Խնդրում ենք աշխատանքներն ուղարկել [email protected] հասցեին մինչև մայիսի 29-ը՝ ստեղծագործական աշխատանքին կից նշելով երեխայի անունը, հայրանունը, ազգանունը, դպրոցի անվանումը, դասարանը և հեռախոսահամար։
Արդյունքները ստուգվելու են Երևանի պետական համալսարանի բանասիրության և Հայ-Ռուսական համալսարանի ժուռնալիստիկայի ամբիոնի մասնագետների կողմից և անաչառության սկզբունքը պահպանելու համար ստուգող հանձնաժողովում չի լինելու ՀՀ փաստաբանների պալատի ներկայացուցիչ:
Լավագույն շարադրությունների հեղինակներին մրցանակները կհանձնվեն հունիսի մեկին կայանալիք միջոցառումների ընթացքում:
Հարցերի դեպքում կարող եք կապ հաստատել ՀՀ փաստաբանների պալատի մամուլի խոսնակ Սիլվի Տիգրանյանի հետ՝ 010 600 704 (ներքին համար՝ 113) կամ 077 96 06 37 հեռախոսահամարներով:
Մաղթում ենք հաջողություն Ձեր երեխային:
Հարգանքով՝
ՀՀ փաստաբանների պալատի մամուլի ծառայություն
Բեռնել
Վերադառնալ