ՀՀ Փաստաբանների Պալատ

ՓԱՍՏԱԲԱՆՆԵՐՆ ԻՐԱԿԱՆԱՑՐԻՆ ԲՈՂՈՔԻ ԱԿՑԻԱ ՝ ԿԱՐԵՎՈՐԵԼՈՎ ՓԱՍՏԱԲԱՆԱԿԱՆ ԻՆՍՏԻՏՈՒՏԻ ԻՐԱՎԱՊԱՇՏՊԱՆ ԱՌԱՔԵԼՈՒԹՅՈՒՆԸ

21.05.2024 18:16

ՓԱՍՏԱԲԱՆՆԵՐՆ ԻՐԱԿԱՆԱՑՐԻՆ ԲՈՂՈՔԻ ԱԿՑԻԱ ՝ ԿԱՐԵՎՈՐԵԼՈՎ ՓԱՍՏԱԲԱՆԱԿԱՆ ԻՆՍՏԻՏՈՒՏԻ ԻՐԱՎԱՊԱՇՏՊԱՆ ԱՌԱՔԵԼՈՒԹՅՈՒՆԸ

Այսօր՝ 2024 թվականի մայիսի 21-ին Հայաստանի Հանրապետության փաստաբաններն իրականացնում են բողոքի ակցիա՝ հրաժարվելով Հայաստանի Հանրապետության պետական մարմիններում (այդ թվում՝ դատարաններում, նախաքննության մարմիններում) պաշտպանություն կամ ներկայացուցչություն իրականացնելուց՝ պահանջելով Ազգային ժողովից  «Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագծից հանել փաստաբաններին վերաբերող խնդրահարույց իրավակարգավորումները:

Ինչպես արդեն հայտնել ենք,  Նախագծի ընդունման արդյունքում ․

- Շեշտակի կբարձրանա փաստաբանական ծառայությունների ինքնարժեքը, հետևաբար և գները.

- Կբացառվի անվճար իրավաբանական օգնության տրամադրման (pro bono) հնարավորությունը, քանի որ այն նույնպես ենթակա է լինելու հարկման.

- Անհամեմատ կավելանա Հանրային պաշտպանի գրասենյակի դիմողների քանակը, որն էլ իր հերթին ավելացնելու է պետության ֆինանսական պարտավորության բեռը.

- Էականորեն կնվազի քաղաքացիների իրավաբանական օգնություն ստանալու մատչելիությունը և դատական պաշտպանության իրավունքի իրացման հնարավորությունը և այլն:

 Նշված խնդրով պայմանավորված՝ Փաստաբանների պալատում տեղի ունեցավ նաև մամուլի ասուլիս, որի ընթացքում ներկայացվեցին փաստաբաններին հուզող բոլոր խնդրահարույց դրույթները և փաստաբանական համայնքի դիրքորոշումը ստեղծված իրավիճակի շուրջ:

ՀՀ փաստաբանների պալատի նախագահ Սիմոն Բաբայանը հույս հայտնեց, որ փաստաբանների պահանջին ականջալուր կլինեն Ազգային ժողովում, հակառակ դեպքում փաստաբանները ստիպված կլինեն դիմել ավելի խիստ միջոցների՝ հաշվի առնելով Հայաստանի Հանրապետության քաղաքացիների որակյալ իրավաբանական օգնություն ստանալու և մատչելիությունը ապահովելու անհրաժեշտությունը:



Բեռնել

Վերադառնալ