ՀՀ Փաստաբանների Պալատ

ՀՀ ՓԱՍՏԱԲԱՆՆԵՐԻ ՊԱԼԱՏԻ ՆԱԽԱԳԱՀԸ ՀԱՆԴԻՊԵԼ Է ԼՈՌՈՒ ՄԱՐԶԻ ՓԱՍՏԱԲԱՆՆԵՐԻՆ

22.04.2024 18:50

ՀՀ ՓԱՍՏԱԲԱՆՆԵՐԻ ՊԱԼԱՏԻ ՆԱԽԱԳԱՀԸ ՀԱՆԴԻՊԵԼ Է ԼՈՌՈՒ ՄԱՐԶԻ ՓԱՍՏԱԲԱՆՆԵՐԻՆ

2024 թվականի ապրիլի 20-ին մարզային այցելությունների շրջանակներում ՀՀ փաստաբանների պալատի նախագահ Սիմոն Բաբայանը, նախագահի տեղակալ Հարութ Ակլունցը, Հանրային պաշտպանի գրասենյակի ղեկավար Գևորգ Մկրտչյանը և Պալատի խորհրդի անդամ Արսեն Հարությունյանը Վանաձորում հանդիպել են Լոռու մարզի փաստաբանների հետ:

Հանդիպման ընթացքում քննարկվել են փաստաբանության ոլորտին առնչվող արդի խնդիրները և փաստաբաններին հուզող մի շարք առանցքային հարցեր:

Փաստաբաններին  ներկայացվել  է նաև  էլեկտրոնային քաղաքացիական դատավարության  համակարգը, դրան առնչվող ընդհանուր դրույթներ, ինչպես նաև կամավոր անհատույց իրավաբանական օգնություն տրամադրելու վերաբերյալ նոր կարգը:



Բեռնել

Վերադառնալ