ՀՀ ՓԱՍՏԱԲԱՆՆԵՐԻ ՊԱԼԱՏԻ ՆԱԽԱԳԱՀԸ ՀԱՆԴԻՊԵԼ Է ՇԻՐԱԿԻ ՄԱՐԶԻ ՓԱՍՏԱԲԱՆՆԵՐԻՆ
24.03.2024 11:552024 թվականի մարտի 23-ին ՀՀ փաստաբանների պալատի նախագահ Սիմոն Բաբայանը, աշխատակազմի ղեկավար Լուսինե Սարգսյանը և Հանրային պաշտպանի գրասենյակի ղեկավար Գևորգ Մկրտչյանը Գյումրիում հանդիպում են ունեցել Շիրակի մարզի փաստաբանների հետ:
Հանդիպման ընթացքում քննարկվել են փաստաբանության ոլորտին առնչվող արդի հիմնախնդիրները, այդ թվում՝ հարկային բեռի ավելացմանն առնչվող հարցեր:
Փաստաբաններին է ներկայցվել նաև ներկայացրել են էլեկտրոնային արդարադատության համակարգը, դրան առնչվող մի շարք հարցեր:
Հանդիպման ավարտին քննարկվող թեմաների վերաբերյալ Շիրակի մարզի փաստաբանները հանդես են եկել առաջարկություններով, որոնք Պալատի կողմից հետագայում կներկայացվեն նաև Արդարադատության նախարարությանը:
Բեռնել
Վերադառնալ