ՀՀ Փաստաբանների Պալատ

ՎԵՐԱՊԱՏՐԱՍՏՄԱՆ ԴԱՍԸՆԹԱՑ «ՆԱԽՆԱԿԱՆ ԴԱՏԱԿԱՆ ՆԻՍՏՈՒՄ ԿԱՏԱՐՎՈՂ ԳՈՐԾՈՂՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ՝ ՀՀ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳՐՔԻ 167-ՐԴ ԵՎ 168-ՐԴ ՀՈԴՎԱԾՆԵՐԻ ՊԱՀԱՆՋՆԵՐԻ ՊՐԱԿՏԻԿ ԿԻՐԱՌԵԼԻՈՒԹՅԱՆ ՀԱՄԱՏԵՔՍՏՈՒՄ» ԹԵՄԱՅՈՎ

11.04.2024 10:49

Հարգելի՛ փաստաբաններ,

12.04.2024թ. ժամը 18:30-21:30-ին ՀՀ փաստաբանների պալատի դահլիճում տեղի է ունենալու վերապատրաստման դասընթաց «Նախնական դատական նիստում կատարվող գործողությունները՝ ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 167-րդ և 168-րդ հոդվածների պահանջների պրակտիկ կիրառելիության համատեքստում» թեմայով:

 Միաժամանակ տեղեկացնում ենք, որ դասընթացը լինելու է միայն առկա տարբերակով:

  • Դասընթացը կվարի Վերաքննիչ հակակոռուպցիոն դատարանի հակակոռուպցիոն քաղաքացիական գործերի քննության մասնագիտացմամբ դատավոր Հովիկ Շահնազարյանը,
  • Դասընթացին մասնակցելու համար անհրաժեշտ է գրանցվել՝ մինչև 12.04.2024թ․ ժամը 12:00-ն՝ պատասխան նամակ ուղարկելով [email protected] էլեկտրոնային փոստի հասցեին, որտեղ անհրաժեշտ է նշել տվյալ դասընթացի թեման,  Ձեր անուն, ազգանունը և արտոնագրի համարը,
  • Յուրաքանչյուր դասընթացին մասնակցությունը կհաշվարկվի պարտադիր վերապատրաստման 4 (չորս) ակադեմիական ժամ:


Բեռնել

Վերադառնալ