ՔՆՆԱՐԿՎԵԼ ԵՆ ՀՈԳԵԲԱՆՈՒԹՅԱՆ ԺԱՄԱՆԱԿԱԿԻՑ ՄՈՏԵՑՈՒՄՆԵՐԸ ՓԱՍՏԱԲԱՆԱԿԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՈԼՈՐՏՈՒՄ
20.03.2024 17:25ՀՀ փաստաբանների պալատի, ՀՀ փաստաբանական ակադեմիայի և «Ժեստ» հոգեբանական կենտրոնի նախաձեռնությամբ Փաստաբանների պալատի դահլիճում կայացավ «Հոգեբանության ժամանակակից մոտեցումները փաստաբանական գործունեության ոլորտում» խորագրով կոնֆերանս:
Ողջույնի խոսքով հանդես եկան ՀՀ փաստաբանների պալատի նախագահ Սիմոն Բաբայանը և ՀՀ փաստաբանական ակադեմիայի ռեկտոր Արա Զոհրաբյանը:
Այնուհետև զեկույցներով հանդես եկան «Ժեստ» հոգեբանական կենտրոնի հիմնադիրներ Արկադի Մեհրաբյանը և Մարիամ Մեհրաբյանը, նույն կենտրոնի գործադիր տնօրեն Լուսինե Գրիգորյանը և կլինիկական հոգեբան Աննա Գրիգորյանը, «Պավլ Մեդ» հոգեկան առողջության կենտրոնի տնօրեն Անի Հովհաննիսյանը, նույն կենտրոնի գլխավոր բժիշկ Լիանա Խաչատրյանը և «Սիգմա Մեդ» բժշկական կենտրոնի բժիշկ-թմրաբան Ասյա Գրիգորյանը:
Կարևորելով փաստաբանության մեջ հոգեբանության ժամանակակից մոտեցումները, քննարկվող թեմաները բազմազան էին, կապված թրաֆիքինգի, աֆեկտի տեսակների, քրեական և քաղաքացիական գործերի շրջանակներում հոգեբանական փորձաքննության կազմակերպման առանձնահատկությունների, անչափահասների հանցավորության վիճակագրության, սոցիալ-հոգեբանական մեխանիզմների, թմրամոլության, դատահոգեբուժական փորձաքննության կազմակերպման առանձնահատկությունների հետ և այլ կարևոր հարցերի շուրջ:
Ներկայացվող թեմաների առնչությամբ փաստաբանների կողմից հնչեցին մի շարք հարցեր, որոնց վերաբերյալ մասնագետները տվեցին բովանդակային և սպառիչ պատասխաններ, միաժամանակ հայտնելով՝ համագործակցության շարունակականությունը պահելու պատրաստակամության մասին:
Բեռնել
Վերադառնալ