ԱՆՎՃԱՐ ԻՐԱՎԱԲԱՆԱԿԱՆ ՕԳՆՈՒԹՅՈՒՆ ԿԱՆԱՆՑ ՀԱՄԱՐ․ ՄԱՐՏԻ 6-ԻՆ ԵՎ 7-ԻՆ
05.03.2024 15:36Հարգելի՛ գործընկերներ,
Ձևավորելով ավանդույթ՝ Կանանց միջազգային օրվան ընդառաջ ՀՀ փաստաբանների պալատը հայտարարում է հանրապետության ամբողջ տարածքում կանանց իրավունքներին նվիրված միջոցառում իրականացնելու մասին:
Միջոցառման շրջանակներում 2024թ. մարտի 6-ին և 7-ին փաստաբանական գրասենյակները, փաստաբանները և Փաստաբանական ակադեմիայի ունկնդիրներն անվճար իրավաբանական խորհրդատվություն կտրամադրեն կանանց:
Նախաձեռնության գլխավոր նպատակն է խթանել կանանց իրավունքների պաշտպանությունը Հայաստանում, ինչպես նաև բարձրացնել հանրային իրավագիտակցությունը և փաստաբանին դիմելու իրավական մշակույթը:
Անվճար իրավաբանական օգնությունը տրամադրվելու է ինչպես ՀՀ փաստաբանների պալատի Երևան քաղաքում տեղակայված վարչական շենքում, այնպես էլ փաստաբանական գրասենյակներում՝ Երևանում և բոլոր մարզերում:
Անհրաժեշտության դեպքում քաղաքացիները կարող են զանգահարել 010 600 701 (ներքինը՝ 111) հեռախոսահամարին:
Կից ներկայացնում ենք «Անվճար իրավաբանական խորհրդատվություն կանանց» ծրագրին միացած փաստաբանների և փաստաբանական գրասենյակների տվյալները
↓
ԲԵՌՆԵԼ ՆԱԽԱՁԵՌՆՈՒԹՅԱՆԸ ՄԻԱՑԱԾ ՓԱՍՏԱԲԱՆՆԵՐԻ ՏՎՅԱԼՆԵՐԸ
ԲԵՌՆԵԼ ՆԱԽԱՁԵՌՆՈՒԹՅԱՆԸ ՄԻԱՑԱԾ ՓԱՍՏԱԲԱՆԱԿԱՆ ԳՐԱՍԵՆՅԱԿՆԵՐԻ ՏՎՅԱԼՆԵՐԸ
Բեռնել
Վերադառնալ