ՀՀ Փաստաբանների Պալատ

«ԱՆՎՃԱՐ ԻՐԱՎԱԲԱՆԱԿԱՆ ՕԳՆՈՒԹՅՈՒՆ ԿԱՆԱՆՑ 2024»․ԱՄԵՆԱՄՅԱ ՄԻՋՈՑԱՌՈՒՄԸ ՄԵԿՆԱՐԿՈՒՄ Է

01.03.2024 14:25

«ԱՆՎՃԱՐ ԻՐԱՎԱԲԱՆԱԿԱՆ ՕԳՆՈՒԹՅՈՒՆ ԿԱՆԱՆՑ 2024»․ԱՄԵՆԱՄՅԱ ՄԻՋՈՑԱՌՈՒՄԸ ՄԵԿՆԱՐԿՈՒՄ Է

Հարգելի՛ գործընկերներ,

ՀՀ փաստաբանների պալատը, ձևավորելով ավանդույթ,  Կանանց միջազգային օրվա կապակցությամբ նախատեսում է իրականացնել կանանց իրավունքներին նվիրված միջոցառում, որի շրջանակներում փաստաբանները, փաստաբանական գրասենյակները  և ՀՀ փաստաբանական ակադեմիան 2024թ. մարտի 6‑ին և 7-ին հանրապետության ամբողջ տարածքում անվճար իրավաբանական խորհրդատվություն կտրամադրեն կանանց:

Միջացառումը նպատակ է հետապնդում ոչ միայն խթանել կանանց իրավունքների պաշտպանությունը Հայաստանում, այլ  նաև հասարակությանը ներկայացնելու փաստաբանի իրավապաշտպան առաքելությունը, բարձրացնելու հանրային իրավագիտակցությունը և փաստաբանին դիմելու իրավական մշակույթը:

Նախաձեռնությանը կարող են միանալ բոլոր փաստաբանները և փաստաբանական գրասենյակները: Ակնկալում ենք Ձեր ակտիվ մասնակցությունը:

Նախաձեռնությանը միանալու համար անհրաժեշտ է մինչև մարտի 5-ը՝ հետադարձ հաղորդագրությամբ ([email protected]) հայտնել այդ մասին: Հաղորդագրության մեջ անհրաժեշտ է նշել փաստաբանական գրասենյակների դեպքում՝ գրասենյակի անվանումը, իսկ անհատ փաստաբանների դեպքում՝ արտոնագրի համարը, կոնտակտային տվյալներ, օրինակ՝ հեռախոսահամար, ինչպես նաև անհրաժեշտ է նշել այն վայրը (հասցեն) որտեղ պատրաստակամ եք տրամադրել անվճար իրավաբանական օգնությունը: Հավելենք, որ ցանկություն ունենալու դեպքում անվճար իրավաբանական օգնությունը կարող եք տրամադրել նաև ՀՀ փաստաբանների պալատում:

Միջոցառման համակարգման աշխատանքները կիրականացնի Փաստաբանների պալատի աշխատակազմի ղեկավար Լուսինե Սարգսյանը:



Բեռնել

Վերադառնալ