ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
29.02.2024 12:22Հարգելի՛ փաստաբաններ,
Հայաստանի Հանրապետության փաստաբանների պալատը շարունակում է իր ուշադրության կենտրոնում պահել փաստաբանական համայնքի համար առանցքային նշանակություն ունեցող «Հարկային օրենսգրքում փոփոխություններ և լրացուցումներ կատարելու մասին» օրենքի նախագիծը, որի ընդունմամ պարագայում շեշտակի ավելանալու է փաստաբանական գործունեություն իրականացնելու արդյունքում գոյացած հարկային բեռը:
ՀՀ փաստաբանների պալատը Ձեզ է ներկայացնում վերոնշյալի առնչությամբ ձեռնարկված միջոցառումները և կատարված քայլերը.
- 2024 թվականի հունվարի 30-ին Հայաստանի Հանրապետության փաստաբանների պալատում տեղի է ունեցել փաստաբանների ակումբի նիստ, որտեղ փաստաբանները քննարկել են ՀՀ ֆինանսների նախարարության նախաձեռնությամբ շրջանառության մեջ դրված «Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագծի (այսուհետ՝ Նախագիծ) հետ կապված հարցերը: (https://www.advocates.am/news/view/3785.html ):
- Նախագծում առկա խնդրահարույց հարցերի առնչությամբ ՀՀ փաստաբանների պալատը պաշտոնապես հանդես է եկել առարկություններով և դիտողություններով, որն ուղարկվել է համապատասխան գերատեսչություններին՝
- ՀՀ վարչապետի աշխատակազմ
- ՀՀ ֆինանսների նախարարություն
- ՀՀ արդարադատության նախարարություն
Բացի այդ, Նախագծի խնդրահարույց դրույթների վերաբերյալ ՀՀ փաստաբանների պալատը դիմել է Մարդու իրավունքների պաշտպանին՝ գրավոր կարծիք ներկայացնելու նպատակով` հաշվի առնելով «Մարդու իրավունքների պաշտպանի մասին» Սահմանադրական օրենքի իրավակարգավորումները:
ՀՀ փաստաբանների պալատի պաշտոնական դիրքորոշումը հրապարակված է նաև «Advocates.am»կայքում (https://www.advocates.am/news/view/3790.html):
- Նախագծի խնդրահարույց դրույթները բարձրաձայնվել են նաև տպագիր և հեռարձակվող մամուլով (հեռուստատեսություն, ռադիո, կայքեր), ինչպես նաև զանգվածային լրատվության այլ միջոցներով (սոցիակալան հարթակներ, մամուլի ակումբներ):
Ստորև ներկայացվում է հեռարձակված հարցազրույցների և պաշտոնական հաղորդագրությունների հղումների մի մասը․
Հարցազրույցներ
«Հ2» Հ/Ը «Խոսքի իրավունք»
https://www.youtube.com/watch?v=oN2gaSxt_HQ
«Կենտրոն» Հ/Ը «PressԿենտրոն»
https://www.youtube.com/watch?v=jaOdT2j9Ers
«5֊րդ ալիք» Հ/Ը
https://www.youtube.com/watch?v=OjiDcMOIXFA
«Երկիր Մեդիա» Հ/Ը «Երկրի հյուրասրահը»
https://www.youtube.com/watch?v=LvUYXwqqpJU&t=1327s
«168․am»
https://www.youtube.com/watch?v=EGvJqAVl8W8
«Hraparak.am»
https://hraparak.am/post/7a903d5eb047562aabc06ec3da4af029
Ռեպորտաժներ և մամուլի ասուլիսներ
«News.am»
https://news.am/arm/news/804431.html
«Yerkir.am»
https://yerkir.am/hy/article/2024/01/29/24304
«24news.am»
https://www.24news.am/news/324672
«livenews.am»
«Aravot.am»
https://www.aravot.am/2024/02/06/1398284/
«Հանրային ռադիո»
https://hy.armradio.am/archives/551285
«Հ2» Լրաբեր
https://www.youtube.com/watch?v=al9DWZqfSTQ
«Կենտրոն» Հ/Ը լուրեր
https://www.youtube.com/watch?v=kpxRBK-x73M
«Երևան թդեյ»
https://yerevan.today/all/iravakan/135601/akademiayi-rektory-pastabanoutyan-harkeri-avelacman-masin
«Հանրային ռադիո»
https://hy.armradio.am/archives/551285
«Մեդիակենտրոն»
https://www.facebook.com/mediacenterarmenia/videos/1524311928358837/
ՀՀ փաստաբանների պալատի ներկայացրած պաշտոնական հաղորդագրությունները մամուլում տարածվել են նաև սույն գրության մեջ չնշված տասնյակ այլ լրատվամիջոցների կողմից (oragir.news, past.am, pastinfo.am, lurer.com, iravaban.net, Operativ.am, newday.am, tert.am, aysor.am, panorama.am և այլն):
Միաժամանակ տեղեկացնում ենք, որ պայմանավորվածություն է ձեռք բերվել Ազգային ժողովում քննարկում իրականացնելու ՀՀ փաստաբանների պալատի, Նախագիծը մշակող և շահագրգիռ կողմերի մասնակցությամբ:
Քննարկման արդյունքներով կհրավիրվի ակումբի նիստ` հետագա ձեռնարկվելիք քայլերը որոշելու համար:
Հ․Գ․ Նախագիծն ընդունելի չէ ՀՀ փաստաբանների պալատի կողմից, դրա ընդունումը հանգեցնելու է Սահմանադրությամբ ամրագրված դատական պաշտպանության, արդար դատաքննության և իրավաբանական օգնություն ստանալու իրավունքների խախտման:
Բեռնել
Վերադառնալ