ՀՀ Փաստաբանների Պալատ

ՇԱԽՄԱՏԻ ՄՐՑԱՇԱՐ

28.02.2024 16:03

ՇԱԽՄԱՏԻ ՄՐՑԱՇԱՐ

Հարգելի՛ գործընկերներ,

ՀՀ փաստաբանների պալատի մարզամշակութային ակումբը 2024թ. մարտի 16‑ին (շաբաթ) ժամը 11:00-15:00-ն կազմակերպում է «Փաստաբանների շախմատի գավաթ 2024» մրցաշարՄրցաշարը տեղի կունենա ՀՀ փաստաբանների պալատի վարչական շենքի 4-րդ հարկում (հասցեն՝ ք․ Երևան Զաքյան 7-2):

 Շախմատի մրցաշարին կարող են մասնակցել ՀՀ փաստաբանների պալատի և Արցախի փաստաբանների պալատի փաստաբանները, Փաստաբանական ակադեմիայի ունկնդիրները, ինչպես նաև ՀՀ փաստաբանների պալատի և Փաստաբանական ակադեմիայի աշխատակազմերի աշխատակիցները:

Մասնակցության ցանկության դեպքում անհրաժեշտ է մինչև սույն թվականի մարտի 14-ը զանգահարել 010 600 701 հեռախոսահամարին կամ հետադարձ հաղորդագրությամբ հայտնել այդ մասին՝ նշելով Ձեր անունը, ազգանունը, արտոնագրի և հեռախոսի համարները:

Մրցաշարում 1-ից 4-րդ տեղերը զբաղեցրած մասնակիցները կպարգևատրվեն պատվոգրերով և մեդալներով:

Մրցաշարի արդյունքներով լավագույն խաղացողներից  կձևավորվի ՀՀ փաստաբանների պալատի շախմատի հավաքական թիմը (կամ թիմերը):



Բեռնել

Վերադառնալ