Փաստաբանները հաղթեցին
21.05.2012 04:39Լոռու մարզի առաջին ատյանի դատարանը` դատավոր Մուշեղ Հարությունյանի նախագահությամբ, քննելով փաստաբան Գուրգեն Հարությունյանի և նրա շահերը ներկայացնող 9 փաստաբանների բողոքը, լսելով կողմերին և գնահատելով ներկայացված փաստարկները, ղեկավարվելով Քր. դատ. օր.-ով, որոշեց. քրեական գործ հարուցելու և վարույթ ընդունելու մասին Լոռու մարզի քննչական բաժնի քննիչ Ռաֆայել Երիցյանի և Լոռու մարզի դատախազության դատախազ Սուրեն Խաչատրյանի` բողոքը մերժելու մասին որոշումներով թույլ տրված` Գուրգեն Հարությունյանի իրավունքերի և ազատությունների և օրինական շահերի խախտումները վերացնելուն պարտավորեցնելու վերաբերյալ բողոքը բավարարել: Դալիճը ծափերով ընդունեց դատավորի որոշումը: Քննիչն ու դատախազը չէին ներակայացել որոշման հրապարակմանը: Ներկա չէին նաև նշված գործով դատական նիստերին մասնակցող դատախազության աշխատակիցներն ու դատախազները:
Ադրինե Թորոսյան
Բեռնել
Վերադառնալ