Քննարկումներ փաստաբաններից
17.05.2012 12:05Հարգելի փաստաբաններ
Հայտնում ենք, որ http://www.facebook.com "ՓԱՍՏԱԲԱՆՆԵՐ" էջում ՀՀ Փաստաբանների պալատի փաստաբանների միջև ծավալվել են քննարկումներ`ՀՀ Փաստաբանների պալատի փաստաբան Գևորգ Գյոզալյանի տեղադրած հետևյալ նյութի կապակցությամբ.
"Հարգելի փաստաբաններ, ըստ Վճռաբեկ դատարանի նոր դիրքորոշման, այսուհետ ստորադաս դատարանները կարող են ապացույցները չհետազոտեն և դա երբեք ու երբեք դատավարական նորմի խախտում չի կարող համարվել: Երկուշաբթի պատրաստվում եմ այդ իրավաբանական նոր հայտնագործության մտքի գոհարը հրապարակել բոլոր հնարավոր միջոցներով ու օրենքի սահմաններում, իրավաբանական պատերազմ հայտարարել հիմնարկի պետերին՝ գերխնդիր դնելով օր առաջ ազատվել այն ամենից ինչը բռնաբարում է իրական պրոֆեսիոնալ արդարադատությունը: Առաջարկում եմ բոլոր առողջ մտածելակերպով մարդկանց, եթե կունենաք այնպիսի աղաղակող փաստեր, որոնք ցույց են տալիս Վճռաբեկ դատարանի իրական դեմքը, հրապարակայնացնել եւ համատեղ ուժերով պայքարել դրա դեմ: Իմ գրասենյակի դռները բաց են առողջ մտածելակերպով մարդկանց համար:":
Քննարկումների արդյունքում առաջարկվել է, որ փաստաբանները միանան, կազմակերպեն և իրականացնեն գործադուլ՝ որպես խախտումների դեմ պայքարի միջոց:
Նշվածի կապակցությամբ ՀՀ Փաստաբանների պալատում կազմակերպվելու է Ակումբի նիստ, որին քննության կառնվի ներկայացված բոլոր կարծիքները և կկայացվի վերջնական որոշում:
Խնդրում ենք լինել ակտիվ և ներկայացնել Ձեր դիրքորոշումը:
Հարգանքով
ՀՀ Փաստաբանների պալատ
Բեռնել
Վերադառնալ