ԱՌԱՋԱՐԿՈՒՄ ԵՄ ՔՆՆԱՐԿՈՒՄ ԱՆՑԿԱՑՆԵԼ ՀԵՏԵՎՅԱԼ ՀԱՐՑԵՐԻ ՇՈՒՐՋ
11.05.2012 00:00::jseblod::article::/jseblod::
::panel_article:: ::/panel_article::
::wysiwyg_introtext::
Հարգելի գործընկերներ, կարծում եմ բոլորն էլ փաստաբանական գործունեության ընթացքում որոշ գործերով դատավորներին ինքնաբացարկ հայտնելու միջնորդություն ներկայացնելու անհրաժեշտություն են ունենում, սակայն օրենսգրքերով սահմանված ինքնաբացարկի վերաբերյալ հոդվածներով մի կետով է առավել գործածվող հիմքը` դատավորի կանխակալ վերաբերմունքը կողմերի նկատմամբ, որով ղեկավարվելիս և պատճառաբանությունները հիմնավորելիս շատ դեպքերում դատավորներին հնարավորություն է տալիս ցանկացած պատճառաբանություն գնահատելով, որպես դատարանի բնականոն գործունեություն, մերժել ինքնաբացարկի միջնորդությունները: Կարծում եմ անհրաժեշտ է ինքնաբացարկ հայտնելու վերաբերյալ նորմերում վերանայել հիմքերը և լայն հնարավորություն ընձեռել կողմերին ինքնաբացարկ հայտնելու դեպքերում:
Ինչպես նաև գտնում եմ բոլորն էլ խոչընդոտների են հանդիպում պատշաճ պաշտպանություն իրականացնելու վերաքննիչ դատարանում վճռաբեկության կարգով գործերը քննելիս, մասնավորապես քրեական գործերով ու հատկապես ամբաստանյալների շահերը ներկայացնելիս, երբ դատարանը բավարարվում է միայն վերաքննիչ բողոքները ունկնդրելով և առանց ամբաստանյալներին լսելու հեռանում է դատական ակտ կայացնելու: Նշված դեպքերում արդեն պրակտիկա է դառնում, որ մեղադրողները չեն ներկայանում դատական նիստերին, որն անընդունելի է և հակասում է ՀՀ քրեական դատավարության օրենսգրքին:
ՀՀ դատական համակարգը, որը իբրև եռաստիճան է, փաստացի չի գործում, որն էլ կոպիտ կերպով խախտում է թե ՀՀ Սահմանադրությամբ, թե Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների վերաբերյալ եվրոպական կոնվենցիայով երաշխավորված իրավունքները և խոչընդոտում փաստաբաններին պատշաճ պաշտպանություն իրականացնել: Առաջարկում եմ քրեական դատավարության օրենսգրքի նախագծում ուշադրություն դարձնել վերը նշված հարցերը կարգավորող նորմերին:
Գայանե Ալեքսանդրի Խաչատրյան
Փաստաբան
::wysiwyg_fulltext:: ::/wysiwyg_fulltext::
::panel_article_details:: ::/panel_article_details::
::panel_article_params:: ::/panel_article_params::
::panel_article_meta:: ::/panel_article_meta::
::panel_end:: ::/panel_end::
::jseblodend::::/jseblodend::
Բեռնել
Վերադառնալ