ՀՀ Փաստաբանների Պալատ

Հանրային պաշտպանի գրասենյակում աշխատանքի անցնելու նպատակով մրցույթի գրավոր փուլը հաղթահարած հավակնորդները հրավիրվում են հարցազրույցի

20.12.2023 11:31

Հանրային պաշտպանի գրասենյակում աշխատանքի անցնելու նպատակով մրցույթի գրավոր փուլը հաղթահարած հավակնորդները հրավիրվում են հարցազրույցի

Ծ Ա Ն ՈՒ Ց ՈՒ Մ

Հանրային պաշտպանի աշխատանքի անցնելու նպատակով մրցույթի հարցազրույցի փուլ անցկացնելու մասին

Հանրային պաշտպանի աշխատանքի անցնելու նպատակով անցկացվող մրցույթի կազմակերպման և մրցույթի արդյունքների գնահատման մրցութային հանձնաժողով հաստատել է մրցույթի գրավոր փուլը հաղթահարած հավակնորդների ցանկը:

Հանրային պաշտպանի աշխատանքի անցնելու նպատակով անցկացված մրցույթների գրավոր փուլը հաղթահարած հավակնորդներին հրավիրում ենք  մասնակցելու մրցույթի հարցազրույցի փուլին, որը տեղի կունենա ք. Երևան Զաքյան 7-2 հասցեում (ՀՀ փաստաբանների պալատ, 4-րդ հարկ, թիվ 12 սենյակ)՝ 2023 թվականի դեկտեմբերի 22-ին, ժամը 11:00-ից սկսած:  

Հարցազրույցին հավակնորդները կհրավիրվեն՝ ըստ ազգանվան այբբենական հերթականության:

Հարցազրույցին պետք է ներկայանալ փաստաբանական գործունեության վկայականով կամ անձնագրով:

 



Բեռնել

Վերադառնալ