ՀՀ Փաստաբանների Պալատ

Երևանի թիվ 195 ավագ դպրոցի աշակերտներն այցելել են Փաստաբանների պալատ

19.12.2023 14:20

Երևանի թիվ 195 ավագ դպրոցի աշակերտներն այցելել են Փաստաբանների պալատ

Փաստաբանական գործունեությանը ծանոթանալու և մասնագիտական կողմնորոշման նպատակով՝ Երևանի թիվ 195 ավագ դպրոցի պատմաիրավագիտական հոսքի աշակերտներն այցելել են ՀՀ փաստաբանների պալատ: 

Աշակերտների հետ զրուցել է ՀՀ փաստաբանների պալատի աշխատակազմի ղեկավար Լուսինե Սարգսյանը:

Դաս-զրույցի ընթացքում Լուսինե Սարգսյանն աշակերտներին ներկայացրել է փաստաբանի մասնագիտական առանձնահատկությունները և դերը արդարադատության իրականացման գործընթացում:

Հանդիպման ավարտին աշակերտները հնարավորություն են ունեցել շրջելու ՀՀ փաստաբանների պալատի վարչական շենքի տարածքում, եղել են ՀՀ փաստաբանական ակադեմիայում և Հանրային պաշտպանի գրասենյակում: 



Բեռնել

Վերադառնալ