ՀՀ Փաստաբանների Պալատ

Հանրային պաշտպանների համար կազմակերպվել է աշխատաժողով՝ ապաստան հայցողների իրավունքների պաշտպանության թեմայով

18.12.2023 11:18

Հանրային պաշտպանների համար կազմակերպվել է աշխատաժողով՝ ապաստան հայցողների իրավունքների պաշտպանության թեմայով

ՀՀ փաստաբանների պալատի և ՄԱԿ-ի փախստականների հարցերով գերագույն հանձնակատարի գրասենյակի հայաստանյան ներկայացուցչության համատեղ իրականացվող ծրագրի շրջանակներում 2023թ. դեկտեմբերի 9-10 հանրային պաշտպանների համար կազմակերպվել է արտագնա վերապատրաստման աշխատաժողով:

Դասընթացները մասնավորապես առնչվել են ապաստանի և դրան առնչվող վարույթներում իրավունքների պաշտպանության հարցերին:

Վերապատրաստումների մեկնարկին բացման խոսքով մասնակիցներին ողջունել են ՀՀ փաստաբանների պալատի նախագահի տեղակալ Հարութ Ակլունցը, Հանրային պաշտպանի գրասենյակի ղեկավար Գևորգ Մկրտչյանը՝ շնորհակալություն հայտնելով ՄԱԿ ՓՀԳ-ին երկարամյա համագործակցության և Հանրային պաշտպանի գրասենյակի կարողությունների զարգացմանը նպաստելու համար: Մասնակիցներին ողջունել է նաև Միջազգային պաշտպանության հարցերով ներկայացուցիչ  Յուսեֆ Դարադքեհն՝ ընդգծելով համագործակցության շարունակականության կարևորությունը:

Աշխատաժողովի ընթացքում բանախոսությամբ հանդես են եկել Հանրային պաշտպանի գրասենյակի ապաստանի հարցերով խորհրդատու-փորձագետ Տաթևիկ Շալջյանը, ՄԱԿ ՓՀԳ ներկայացուցիչներ Մարինե Անտոնյանը և Գայանե Կաբրիլյանց, ինչպես նաև փորձագետ-հոգեբան Մարիամ Մելքումյան:

Դասընթացքի շրջանակներում ներկայացվել են ՀՊԳ ապաստանի հարցերով խորհրդատու-փորձագետի կողմից հանրային պաշտպանների համար Ծրագրի շրջանակներում կազմված իրավաբանական օգնության մասին ուղեցույցների նախագծերը, անդրադարձ է կատարվել միջազգային պաշտպանության հիմունքներին, քննարկվել են ոլորտում առկա զարգացումներ և խնդիրները: Աշխատաժողովը ներառել է նաև ապաստան հայցողների և տեղահանված անձանց հետ աշխատանքում բարդություններին և հաղորդակցության հմտություններին առնչվող հարցեր:



Բեռնել

Վերադառնալ