ՀՀ Փաստաբանների Պալատ

105 ՏԱՐԻ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅԱՆ ՊԱՇՏՊԱՆ

08.12.2023 13:28

105 ՏԱՐԻ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅԱՆ ՊԱՇՏՊԱՆ

Փաստաբանական համայնքը տոնեց մասնագիտական օրն ու Հայաստանում փաստաբանության ձևավորման 105 ամյակը:

 Հանդիսավոր միջոցառումը տեղի ունեցավ Ազգային պատկերասրահի Որմնանկարների սրահում:

Տոնական միջոցառումը սկսվեց Հայաստանի Հանրապետության օրհներգի ներքո:

Ներկաներին ողջունեց և բացման խոսքով հանդես եկավ Փաստաբանների պալատի նախագահ Սիմոն Բաբայանը:

Շնորհավորական ուղերձում  ՀՀ փաստաբանների պալատի նախագահը փաստաբանական համայնքի ներկայացուցիչներին մաղթեց աշխատանքային անսպառ եռանդ և տոկունություն՝ անխոչընդոտ կենսագործելու համար ՀՀ Սահմանադրությամբ երաշխավորված իրենց իրավապաշտպան առաքելությունը:

Շնորհավորական ուղերձներով հանդես եկան նաև Փաստաբանական ակադեմիայի ռեկտոր Արա Զոհրաբյանը, Փաստաբանների խորհրդի անդամներ Մարինե Ֆարմանյանը, Գայանե Դեմիրչյանը և Կարեն Մեժլումյանը:

Երեկոյի ընթացքում կարևորված էր փաստաբանական ինստիտուտի զարգացմանը, հանրային պաշտպանությանը, հանրության իրավագիտակցության բարձրացմանը և իրավական մշակույթի ամրապնդմանն ուղղված աշխատանքները փաստաբանների, միջազգային գործըներների, Փաստաբանական ակադեմիայի դասախոսների, Զանգվածային լրատվության միջոցների հետ համագործակցության շնորհիվ: ՀՀ Փաստաբանության 105 ամյակի առթիվ Փաստաբանների պալատի և Փաստաբանական ակադեմիայի կողմից պատվավոր կոչումների և շնորհակալագրերի արժանացան լավագույն համագործակցությունն ունեցած տասնյակ գործընկերներ, ինչպես նաև Փաստաբանական ակադեմիայում ուսումնառության ընթացքում բարձր առաջադիմություն գրանցած ունկնդիրներ: 

ՀՀ Փաստաբանների պալատի նախագահ Սիմոն Բաբայանի կողմից շնորհակալագրերի արժանացան․

  • ՀՀ փաստաբանական ակադեմիան՝ Փաստաբանական կադրեր պատրաստելու, փաստաբանների շարունակական կրթությունն ապահովելու և փաստաբանական ինստիտուտի կայացման ու զարգացման գործում ունեցած մեծ ավանդի համար
  • ԱՄՆ դեսպանատան թմրամիջոցների դեմ պայքարի և իրավապահ համագործակցության բյուրոյի ղեկավար Ալեքսիս Հաֆթվանը՝  ՀՀ փաստաբանների պալատի հետ համագործակցության և հանրային պաշտպանության ինստիտուտի զարգացմանը նպաստելու համար       
  • ԱՄՆ դեսպանատան թմրամիջոցների դեմ պայքարի և իրավապահ համագործակցության բյուրոյի քրեական արդարադատության բարեփոխումների ծրագրի ղեկավար Քրիստինա Աֆոյանը՝ ՀՀ փաստաբանների պալատի հետ համագործակցության և հանրային պաշտպանության ինստիտուտի զարգացմանը նպաստելու համար
  • Հայաստանի Ազգային պատկերասրահը՝ Փաստաբանության օրվան նվիրված միջոցառումների անցկացմանը  աջակցելու  և Փաստաբանների պալատի հետ արդյունավետ համագործակցության համար 
  • Ռոմանոս Մելիքյանի անվան պետական երաժշտական քոլեջը՝ Փաստաբանության 105 ամյակին նվիրված միջոցառման անցկացմանը  աջակցելու  և Փաստաբանների պալատի հետ արդյունավետ համագործակցության համար
  • Արցախի Հանրապետության փաստաբանների պալատի նախագահ Էրիկ Բեգլարյանը՝ Արցախի Հանրապետության փաստաբանության ինստիտուտի պահպանման և փաստաբանների իրավունքների պաշտպանությանը նպաստելու համար
  • Արցախի Հանրապետության Հանրային պաշտպանի գրասենյակի ղեկավար Օլյա Ալթունյանը՝ Արցախի Հանրապետության փաստաբանության ինստիտուտի պահպանման և փաստաբանների իրավունքների պաշտպանությանը նպաստելու համար
  • Արցախի Հանրապետության փաստաբանական դպրոցի տնօրեն Շուշանիկ Ասրյանը՝ Արցախի Հանրապետության փաստաբանության ինստիտուտի պահպանման և փաստաբանների իրավունքների պաշտպանությանը նպաստելու համար
  • Հանրային պաշտպաններ Էդուարդ Աղաջանյանը, Լյուդվիգ Ավետիսյանը, Անյուտա Մկրտչյանը, Լուսինե Հարությունյանը, Կարեն Խալաթյանը, Ժորա Պետրոսյանը, Էդգար Թովմասյանը, Վարդուհի Խաչատրյանը և Արմեն Վարդանյանը՝ ՀՀ փաստաբանների պալատի Հանրային պաշտպանի գրասենյակում կատարած բարեխիղճ աշխատանքի և արդյունավետ հանրային պաշտպանություն իրականացնելու համար
  • «Հայկական երկրորդ հեռուստաալիք»-ը՝ Փաստաբանական ինստիտուտի հետ ակտիվ համագործակցության, Փաստաբանների պալատի հեղինակային «Փաստաբանի խորհրդով» հաղորդաշարի ստեղծմանը նպաստելու և հեռարձակումը ապահովելու համար       
  • Հանրային ռադիոյի «Ռադիոլուր» լրատվական ծրագիրը՝ Փաստաբանական ինստիտուտի հետ արդյունավետ համագործակցության և հանրության իրավագիտակցության բարձրացմանը նպաստելու համար
  • «Iravaban.net» լրատվական կայքը՝ Փաստաբանական ինստիտուտի հետ արդյունավետ համագործակցության և հանրության իրավագիտակցության բարձրացմանը նպաստելու համար
  • «ARMLUR.AM» լրատվական կայքը՝ Փաստաբանական ինստիտուտի հետ արդյունավետ համագործակցության և հանրության իրավագիտակցության բարձրացմանը նպաստելու համար

ՀՀ Փաստաբանների պալատի նախագահ Սիմոն Բաբայանի կողմից շնորհակալագրերի արժանացան նաև մի քանի տասնյակ փաստաբաններ և փաստաբանական գրասենյակներ ՝ ՀՀ փաստաբանների պալատի նախաձեռնություններին միանալու, Արցախաբնակ փաստաբաններին աշխատանքով կամ աշխատասենյակով ապահովելու հարցում աջակցության համար․

  • «ՖԻԴԵԼԻՍ»  փաստաբանական գրասենյակ
  • «Կոնցեռն-Դիալոգ» փաստաբանական գրասենյակ
  • «ՎԻՐՏՈՒՈԶ» փաստաբանական գրասենյակ
  • «ԻՆԹՐԱ ՎԻՐԵՍ» փաստաբանական գրասենյակ
  • «Զոհրաբյան և Գործընկերներ » փաստաբանական գրասենյակ
  • «Բալաբեկյանս» փաստաբանական գրասենյակ
  • «Հալուլյան» փաստաբանական գրասենյակ
  • «Հայրապետյան» փաստաբանական գրասենյակ
  • «Բեստ Սոլուշնս» փաստաբանական գրասենյակ
  • «Ունիվերսալ Բիզնես Սոլուշնս» փաստաբանական գրասենյակ
  • «Արեգ֊Արդ իրավաբանական ընկերություն» փաստաբանական գրասենյակ
  • «Լեգելատա» փաստաբանական գրասենյակ
  • «Վիրտուլեքս» փաստաբանական գրասենյակ
  • «Ավետիսյան լեգալ քոնսալթինգ» փաստաբանական գրասենյակ
  • «Լեգալ Սփորթ» փաստաբանական գրասենյակ
  • «Մուղնեցյան» փաստաբանական գրասենյակ
  • «Ն.Ա.Ն. ԽՈՒՄԲ»  փաստաբանական գրասենյակ
  • «Լիդեր ընդ քո» փաստաբանական գրասենյակ
  • Արթուր Խաչիկյան
  • Հայկ Հարությունյան
  • Երեմ Սարգսյան
  • Վարուժան Ավետիքյան
  • Մարատ Կոստանյան
  • Սպարտակ Մուշկամբարյան
  • Լիդա Հակոբյան
  • Կարո Միքայելյան
  • Արմեն Օհանյան
  • Հայկ Սողոմոնյան
  • Էմին Խաչատրյան
  • Ադելինա Հակոբյան

ՀՀ փաստաբանական ակադեմիայի կառավարման խորհրդի որոշմամբ ՀՀ փաստաբանների պալատի նախագահ Սիմոն Բաբայանին հանդիսավոր կերպով շնորհվեց «Փաստաբանական ակադեմիայի պատվավոր անդամ» ֊ի կոչում՝ շնորհը հանձնեց ՀՀ փաստաբանական ակադեմիայի ռեկտոր Արա Զոհրաբյանը: Իր խոսքում Արա Զոհրաբյանն ընդգծեց, որ խորհրդի որոշումը կայացվել է նկատի ունենալով Սիմոն Ալբերտի Բաբայանի՝ ՀՀ փաստաբանական ակադեմիայի զարգացման, գործունեության բարելավման գործում ունեցած բացառիկ վաստակը: Արա Զոհրաբյանն իր խոսքում ընդգծեց նաև լուսահոգի Ռուբեն Սահակյանի ներդրումը ՀՀ փաստաբանական ակադեմիայի (դպրոցի) կայացման և փաստաբանության ինստիտուտի զարգացման հարցում:

Նշենք, որ ՀՀ փաստաբանների պալատի նախագահ Սիմոն Բաբայանը երկար տարիներ՝ 2014-2021թթ․ եղել է ՀՀ փաստաբանական դպրոցի տնօրենը:

ՀՀ փաստաբանական ակադեմիայի ռեկտոր Արա Զոհրաբյանի կողմից՝ ունկնդիրների մասնագիտական ուսուցման գործընթացում երկարամյա (առնվազն 10 տարվա) բարեխիղճ աշխատանքի, նշանակալի հաջողությունների և ակնառու վաստակի համար, ինչպես նաև փաստաբանության 105 ամյակի առթիվ «ՀՀ փաստաբանական ակադեմիայի պատվավոր դասախոս» կոչմանն արժանացան դասախոսներ՝

  • Արսեն Նիկողոսյանը
  • Գնել Մուղնեցյանը
  • Նարինե Մանասյանը
  • Կարեն Մեժլումյանը
  • Ստեփան Միքայելյանը
  • Իռեն Սարգսյանը
  • Արսեն Այվազյանը

Փաստաբանական ակադեմիայի ունկնդիրների, որպես ապագա փաստաբանների գործնական հմտությունների ձևավորման նպատակով կազմակերպվող ուսումնական գործընթացի (փորձաշրջանի) ղեկավարման հարցում ՀՀ փաստաբանական ակադեմիայի գործունեության մեջ նշանակալի ավանդ ունենալու համար շնորհակալագրերի արժանացան փաստաբաններ՝

  • Մաի Հակոբյանը
  • Լիլիթ Սահակյանը
  • Սերգեյ Մանուկյանը
  • Աննա Ջուվանովան
  • Հունան Բաբայանը
  • Աշոտ Նուրիջանյանը

 ՀՀ փաստաբանական ակադեմիայի 2022թ․ աշնանային և 2023թ․ գարնանային հոսքերի քաղաքացիաիրավական և քրեաիրավական ուղղվածության խմբերում լավագույն առաջադիմությունը ցուցաբերելու համար Ակադեմիայի ռեկտորի կողմից «Լավագույն առաջադիմություն» անվանակարգում մրցանակի արժանացան ունկնդիրներ՝ Գրետա Արթուրի Սիմոնյանը և Կլարա Ռուբենի Գասպարյանը:

Միջոցառման ընթացքում անակնկալ ելույթով հանդես եկավ նաև Արցախի Հանրապետության փաստաբանների պալատի նախագահ Էրիկ Բեգլարյանը: Ելույթի ընթացքում ԱՀ փաստաբանների պալատի նախագահը շնորհակալություն հայտնեց ՀՀ փաստաբանների պալատին և ՀՀ փաստաբանական ակադեմիային՝ մշտապես Արցախի գործընկերներին ձեռք մեկնելու և աջակցելու համար:

Իր ելույթում Էրիկ Բեգլարյանը հայտնեց, որ Արցախի փաստաբանների պալատի խորհրդի որոշմամբ ՀՀ փաստաբանների պալատի նախագահ Սիմոն Բաբայանին և ՀՀ փաստաբանական ակադեմիայի ռեկտոր Արա Զոհրաբյանին շնորհվում է «Արցախի Հանրապետության փաստաբանների պալատի պատվավոր անդամ»-ի կոչում՝ տարներ ի վեր Արցախի փաստաբանների իրավունքների պաշտպանության, փաստաբանական ինստիտուտի կայացման ու զարգացման գործում ունեցած նշանակալի ավանդի և մեծ նվիրումի համար:

Երեկոյի մշակութային հատվածն ապահովում էին Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի և Ռոմանոս Մելիքյանի անվան պետական երաժշտական քոլեջի ուսանողները՝ ժողովրդական գործիքների նվագակցությամբ:

Միջոցառումն ավարտվեց փաստաբանների հանդիսավոր երդման և արտոնագրերի հանձնման  արարողությամբ:

Փաստաբանական համայնքը համալրվեց 106 նոր անդամներով:



Բեռնել

Վերադառնալ