ՀՀ Փաստաբանների Պալատ

Հայաստանի Հանրապետությունը թվով 3-րդ Հանրապետությունն է, թե՞ ....

14.02.2012 09:03

Հայաստանի Հանրապետությունը թվով 3-րդ Հանրապետությունն է, թե՞ ....


Մեր քաղաքացիներից շատերի մոտ գոյություն ունի այն կարծիքը, թե ներկայիս Հայաստանի Հանրապետությունը 3-րդ հանրապետությունն է: Ըստ այս տեսակետի` ստացվում է, որ 1-ին Հանրաեպետությունը 28-ը մայիսի, 1918թ.-ին հիմնադրված Հայաստանի Հանրապետությունն է, 2-րդը` Հայաստանի Խորհրդային Սոցիալիստական Հանրապետությունն է (1921թ.), իսկ 3-րդը` ներկայիս Հայաստանի Հանրապետությունն է: Այս կարծիքը սխալ է Միջազգային հանրային իրավունքի  տեսակետից, քանի որ, թե` 1921թ.-ին, և թե` 1991թ.-ին, նոր Հայաստանի Հանրապետություններ չեն հիմնադրվել:

Իրականում 28.05.1918թ.-ին հիմադրված Հայաստանի Հանրապետությունը 1921թ.-ին մուտք է գործել ԽՍՀՄ, իսկ 1990թ.-ին դուրս է եկել ԽՍՀՄ կազմից: Հայաստանի Հանրապետության 23.08.1990թ.-ի Անկախության Հռչակագրի 1-ին կետում հստակ նշված է, որ. ''Հայկական ԽՍՀ-ն վերանվանվում է Հայաստանի Հանրապետություն, կրճատ՝ Հայաստսան'': Սա նշանակում է, որ Հայ ժողովուրդը նոր պետություն չի հիմնադրել 1990թ.-ին, (1921թ.-ին նույնպես):

Հետևաբար` ներկայիս Հայաստանի Հանրապետությունը դա` 1918թ.-ի մայիսի 28-ին հիմնադրված Հայաստանի Հանրապետությունն է` Հայ ժողովրդի 1-ին հանրապետությունը: Փորձենք ճիշտ ձևավորել մեր` կայացման ճանապարհին գտնվող հանրապետության իրավական կարգավիճակի մասին պատկերացումը:

Նշեմ նաև, որ թե` Ադերբեջանը, թե` Վրաստանը 1991թ.-ին չպահպանեցին իրավական կապը իրենց նախկին հանրապետությունների հետ և հիմնադրեցին նոր Հանրապետություններ:

Վարուժան Վարդանյան
Փաստաբան, Իրավախորհդատու
''ՎԱՐԴԱՆՅԱՆ ԵՎ ԳՈՐԾԸԿԵՐՆԵՐ''
իրավաբանական գրասենյակի հիմնադիր-տնօրեն

Երևան,0002, Սարյան 21/4
[email protected]
http://vardanyanlaw.com/
+374 077500060



Բեռնել

Վերադառնալ