ՀՀ Փաստաբանների Պալատ

ՓԱՍՏԱԲԱՆՆԵՐԻ ՊԱԼԱՏՈՒՄ ՍՏԵՂԾՎԵԼ Է ՓԱՍՏԱՀԱՎԱՔ ԽՈՒՄԲ

27.09.2023 15:15

ՓԱՍՏԱԲԱՆՆԵՐԻ ՊԱԼԱՏՈՒՄ ՍՏԵՂԾՎԵԼ Է ՓԱՍՏԱՀԱՎԱՔ ԽՈՒՄԲ

 Հայաստանի Հանրապետության փաստաբանների պալատի նախագահի 27.09.2023թ. 236-Ա որոշմամբ ստեղծվել է փաստահավաք խումբ:

Մեջբերում որոշումից՝

Ելնելով Փաստաբանների պալատի կանոնադրությամբ ամրագրված Հայաստանի Հանրապետությունում մարդու իրավունքների և ազատությունների պաշտպանությանը նպաստելու նպատակից,

հաշվի առնելով Ադրբեջանի կողմից Արցախի բնակչության նկատմամբ թույլ տրված վայրագությունների վերաբերյալ զանգվածային լրատվության միջոցներում և սոցիալական այլ հարթակներում հրապարակված խիստ մտահոգիչ, անմարդկային և նվաստացուցիչ վերաբերմունքի վերաբերյալ տեղեկությունները հավաքագրելու կարևորությունը,

ի գիտություն ընդունելով ժամանակակից պայմաններում քաղաքակիրթ աշխարհին Արցախի ժողովրդի նկատմամբ ցեղասպան քաղաքականության դրսևորումը և մարդու անօտարելի իրավունքների նկատմամբ իրականացվող ոտնձգություններն ի ցույց դնելու անհրաժեշտությունը,

ղեկավարվելով «Փաստաբանության մասին» օրենքի 13-րդ հոդվածով,

 

ՈՐՈՇԵՑԻ՝

1 Փաստաբանների պալատում ստեղծել փաստահավաք խումբ՝ ներգրավելով փաստաբանների

2. Փաստահավաք խմբի աշխատանքների համակարգող նշանակել Փաստաբանների պալատի նախագահի առաջին տեղակալ Արմեն Ասատրյանին

3.Փաստահավաք խմբի կողմից հավաքված արցախահայության նկատմամբ ադրբեջանական վայրագությունների` անձանց խոշտանգումների, հայկական պատմամշակութային ու կրոնական ժառանգության ոչնչացման ու անարգանքի մասին նյութերը (այդ թվում՝ տեսաձայնագրությունները, լուսանկարները) ամփոփիչ վերլուծությամբ ներկայացնել միջազգային գործընկերներին և մարդու իրավունքների պաշտպանության ոլորտի իրավասու միջազգային կառույցներին:

 

Հ․Գ

Հարգելի՛ փաստաբաններ,

Համապատասխան նյութերի (լուսանկարներ, տեսանյութեր այլ ապացույցներ) առկայության դեպքում, խնդրում ենք տրամադրել դրանք փաստահավաք խմբին՝ ուղարկելով  @ChamberOfAdvocatesRA տելեգրամյան հասցեին կամ առձեռն ներկայացնելով ՀՀ փաստաբանների պալատ:




Բեռնել

Վերադառնալ