ՀՀ Փաստաբանների Պալատ

ԱՌԱՋՆԱՅԻՆ ԻՐԱՎԱԲԱՆԱԿԱՆ ՕԳՆՈՒԹՅՈՒՆ ԲԵՐՄԱՆ ԵՆԹԱՐԿՎԱԾՆԵՐԻՆ

25.09.2023 16:10

ԱՌԱՋՆԱՅԻՆ ԻՐԱՎԱԲԱՆԱԿԱՆ ՕԳՆՈՒԹՅՈՒՆ ԲԵՐՄԱՆ ԵՆԹԱՐԿՎԱԾՆԵՐԻՆ

Վերջին օրերին Երևան քաղաքում հավաքներ իրականացնող քաղաքացիներին բերման ենթարկելու վերաբերյալ տվյալներ ստանալուց անմիջապես հետո վերջիններիս առաջին իրավաբանական օգնություն ցուցաբերելու նպատակով ՀՀ փաստաբանների պալատը ձևավորել է արագ արձագանքման խումբ: 

Ինչպես նմանատիպ բոլոր նախորդ դեպքերում, հավատարիմ իրենց իրավապաշտպան գործունեությանը, արագ արձագանքման խմբում ընդգրկված փաստաբանները Ոստիկանության տարբեր բաժիններում առաջնային իրավաբանական օգնություն են ցուցաբերել բերման ենթարկվածքաղաքացիներին՝ 25.09.2023թ. դրությամբ բերման է ենթարկվել  շուրջ  450 քաղաքացի: Մեր գործընկերների կողմից իրավաբանական օգնությունը որպես կանոն տրամադրվում է ընդհուպ՝ մինչև ազատ արձակվելը:

Պետք է նաև ընդգծել, որ մեր գործընկերներըիրավաբանական օգնություն են ցուցաբերում նաև առանձին:

Առաջնորդվելով անձանց իրավունքների պաշտպանության առաքելության և այդ հարցում հասարակությունում իր դերի գիտակցումով՝ ՀՀ փաստաբանների պալատը շարունակում է հետևելհավաքների ընթացքում անձանց իրավունքների վիճակին և ըստ անհրաժեշտության՝ արձագանքել իրավունքների պաշտպանության անձանց կարիքներին:

Առաջնային անվճար իրավաբանական օգնություն ստանալու համար, բերման ենթարկվող քաղաքացիները կամ նրանց հարազատները նույն պահին կարող են կապ հաստատել խմբի փաստաբանների հետ՝ 033-600-714 հեռախոսահամարով:

Նշենք նաև, որ ՀՀ փաստաբանների պալատի հեռախոսահամարին ստացված զանգերին ի պատասխան՝ բերման ենթարկված կամ ձերբակալված անձանց հարազատներին տրամադրվում է տեղեկատվություն, ներառյալ՝ իրավաբանական խորհրդատվություն: 

 



Բեռնել

Վերադառնալ