ԲԼԻՑ ՀԱՐՑԱԶՐՈՒՅՑ․ ԱՆՈՒՇ ՄԽԻԹԱՐՅԱՆ
28.08.2023 13:34Ձեր ուշադրությանն ենք ներկայացնում մեր նոր բլից հարցազրույցը փաստաբան Անուշ Մխիթարյանի հետ:
Անուշ Մխիթարյանը փաստաբանությամբ զբաղվում է 1996 թվականից և փաստաբան դառնալը համարում է իր կյանքի մեծագույն ձեռքբերումներից մեկը:
1. Ինչպե՞ս է սկսվում և ավարտվում Ձեր օրը
Եթե օրն արևային է ապա՝ պատուհանի մոտ արևին նայելով և ավարտվում է երեկոյան հարազատներիս բարի գիշեր մաղթելով
2. Ու՞մ հետ սուրճ կխմեիք այս պահին
Ընկերուհուս
3. Ո՞րն է Ձեր ամենասիրելի վայրը Երևանում
Հատուկ սիրելի վայր չունեմ Երևանում, քանի որ ավելի շատ բնության սիրահար եմ
4. Ինչպե՞ս եք նշում Ձեր ծննդյան տարեդարձը
Որպես կանոն նշում եմ մեր տանը, հարազատներիս հետ միասին
5. Ձեր կյանքի ամենամեծ ձեռքբերումը
Հարազատներիս սիրուն արժանանալը և փաստաբան դառնալը
6. Դատական նիստից հետո հոգնածությունը թոթափելու լավագույն միջոցը
Եթե օրն ավարտվում է, նախընտրում եմ քայլել որևէ ծառուղով, երաժշտություն լսել կամ միայնակ հանգստանալ տանը
7. Քչերը գիտեն, որ Դուք․․․
Նաև զբաղվում եմ տնային գործերով , պատրաստում եմ թխվածք կամ որևէ այլ ուտեստ
8. Ինչի՞ մասին երբեք չեք բարձրաձայնի
Իմ թուլությունների մասին (ծիծաղում է)
9. Սովորություն որից փորձում եք ձերբազատվել
Գիշերները վստահորդներիս գործերի մասին մտածելուց
10. Եթե Ձեզ էլ մի օր փաստաբան պետք լինի, ու՞մ կդիմեք
Բոլոր այն ընկերներիս, ովքեր ինձ հետ ազնիվ կլինեն
11. Ո՞վ կամ ի՞նչն է Ձեր ոգեշնչման աղբյուրը
Մարդկանց օգնելու մեծագույն ցանկությունը և արդարամտությունը, որոնք ժառանգել եմ ծնողներիցս
12. Կարգապահական պատասխանատվությունից եք վախենում, թե՞ վերելակում փակված մնալուց
Վերելակում փակված մնալուց, որովհետև սարսափում եմ փակ տարածքներից
13. «Ապրել, ապրել, այնպես ապրել․․․» ավարտեք միտքը Ձեր տարբերակով
․․․Որ երբևէ քո գոյության համար վատ չզգա ոչ ոք՝ այդ թվում նաև դու, երբ կմնաս մենակ՝ ձեռքդ սրտիդ, աչքերդ Աստծուն հառած
14. Տնային գործեր անելիս երգու՞մ եք, թե՞ մտածում
Եթե տրամադրությունս բարձր է ապա բարձրաձայն երգում եմ, եթե ոչ՝ մտածում եմ
15. Փաստաբանի լավագույն գովազդը
Հաղթած գործերը և բարեխիղճ վստահորդների ճիշտ գնահատականը
16. Ինչո՞վ է օգնում և խանգարում փաստաբան լինելն անձնական կյանքում
Օգնում է կյանքը իրական գույներով տեսնել ավելի վաղ, քան կյանքի ուղով անցնելիս, բայց խլում է ժամանակի մեծ մասը, եթե ճիշտ չես բաշխում այն անձնականի և մասնագիտականի միջև
17. Կա՞ հանգամանք, որը հաճախ Ձեզ համար կոմպլեքսավորվելու պատճառ է դառնում
Միայն ճամփորդելիս օտար լեզվի գերազանց չիմացությունը
18. Ի՞նչ խորհուրդ կտաք ապագա փաստաբաններին
Բեռնել
Վերադառնալ