ՀՀ Փաստաբանների Պալատ

ՎԻՃԱԿԱՀԱՆՈՒԹՅԱՆ ՄԻՋՈՑՈՎ ԸՆՏՐՎԵՑ ՀՀ ՓԱՍՏԱԲԱՆՆԵՐԻ ՊԱԼԱՏԻ ԿԱՐԳԱՊԱՀԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ՆՈՐ ԱՆԴԱՄ

31.07.2023 20:34

ՎԻՃԱԿԱՀԱՆՈՒԹՅԱՆ ՄԻՋՈՑՈՎ ԸՆՏՐՎԵՑ ՀՀ ՓԱՍՏԱԲԱՆՆԵՐԻ ՊԱԼԱՏԻ ԿԱՐԳԱՊԱՀԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ՆՈՐ ԱՆԴԱՄ

Այսօր՝ 31.07.2023 թվականին, ՀՀ փաստաբանների պալատի  (այսուհետ՝ Պալատ) հաշվիչ հանձնաժողովի հերթական նիստի ընթացքում տեղի ունեցած վիճակահանության միջոցով  Պալատի կարգապահական հանձնաժողովի նոր անդամ ընտրվեց փաստաբան Գուրգեն Թորոսյանը:

Հիշեցնենք, որ Պալատի կանոնադրության 15.14 կետի համաձայն՝ «Վարկանիշային կարգով Փաստաբանների պալատի խորհրդի և Փաստաբանների պալատի կարգապահական հանձնաժողովի անդամների վերջին հորիզոնականըզբաղեցրած այն թեկնածուների ձայների հավասարության դեպքում, երբ հնարավոր չէ որոշել առավել ձայներ ստացած թեկնածուին, ապա վերջին հորիզոնականը զբաղեցրած հավասար ձայներ ստացած թեկնածուների միջև անցկացվում է վիճակահանություն»: 

Տվյալ պարագայում Փաստաբաններ Գուրգեն Թորոսյանը և Կարեն Խալաթյանը 24.12.2022 թվականին տեղի ունեցած ընդհանուր ժողովի քվեարկության արդյունքում՝ որպես հանձնաժողովի անդամի թեկնածու, ստացել էին հավասար 156(հարյու հիսուն վեց) ձայն:

Հ.Գ. Կարգապահական հանձնաժողովի անդամ Հունան Բաբայանը 29.06.2023 թվականին դիմում էր ներկայացրել Պալատ, իր՝ որպես կարգապահական հանձնաժողովի անդամի լիազորությունները վաղաժամ դադարեցնելու մասին:



Բեռնել

Վերադառնալ