ՈՐԱԿԱՎՈՐՄԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎՆ ԱՄՓՈՓԵԼ Է 17.07.2023 ԹՎԱԿԱՆԻՆ ՏԵՂԻ ՈՒՆԵՑԱԾ ՈՐԱԿԱՎՈՐՄԱՆ ՔՆՆՈՒԹՅԱՆ ԳՐԱՎՈՐ ՓՈՒԼԻ ԱՐԴՅՈՒՆՔՆԵՐԸ
24.07.2023 20:56Հայաստանի Հանրապետության փաստաբանների պալատի որակավորման հանձնաժողովը 24.07.2023 թվականին ամփոփել է «Փաստաբանության մասին» օրենքի 45.11-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ և 3-րդ կետերում նշված անձանց (այսուհետ՝ դիմորդ)՝2023թ․ հուլիսի 17-ի որակավորման քննությունների առաջին (գրավոր) փուլի արդյունքները՝ ըստ ծածկագրերի:
Գրավոր քննություններին մասնակցելու համար դիմում է ներկայացրել 9-ը դիմորդ, որոնցից 3-ը՝ քաղաքացիաիրավական ուղղվածությամբ, 6-ը՝ քրեաիրավական ուղղվածությամբ:
Դիմորդներից գրավոր փուլին ներկայացել են 8-ը:Դիմորդներից մեկը քննասենյակը լքել է մինչև քննության ավարտը՝ առանց գրավոր փուլի առաջադրանքը հանձնելու:
Գրավոր փուլին մասնակցած 7 դիմորդներից,գրավոր փուլը հանձնել է 1 դիմորդ՝քաղաքացիաիրավական ուղղվածությունից:
Քրեաիրավական ուղղվածության դիմորդներից ոչ մեկը գրավոր փուլը չի հանձնել:
2023թ. հուլիսի 25-ին ժամը 13:00-ին ք.Երևան, Զաքյան 7-2 հասցեում գտնվող ՀՀ փաստաբանների պալատի շենքի 4-րդ հարկի մեծ դահլիճում բացվելու է կնքված արկղը՝ քննական աշխատանքների հեղինակներին նույնականացնելու նպատակով:
Բեռնել Քաղաքացիաիրավական ուղղվածության աշխատանքների հեղինակների ցանկը
Բեռնել Քրեաիրավական ուղղվածության աշխատանքների հեղինակների ցանկը
Բեռնել
Վերադառնալ