ՀԱՆՐԱՅԻՆ ԿՐԹԱԿԱՆ ՄԱՐԱԹՈՆ «ԽՈՇՏԱՆԳՈւՄՆԵՐԻ ԲԱՑԱՐՁԱԿ ԱՐԳԵԼՔՆ Ու ՓԱՍՏԱԲԱՆՈւԹՅՈւՆԸ» ԹԵՄԱՅՈՎ
12.07.2023 19:44Հարգելի փաստաբաններ,
Խոշտանգումների դեմ բողոքի գործողությունների շրջանակներում 2023 թվականի հուլիսի 13-ին, ժամը 11:00-18:00-ին, «Պողոսյան պարտեզներ»-ի բացօթյա ամֆիթատրոնի տարածքում (հասցե՝ Բաղրամյան 21, մետրոպոլիտենի «Մարշալ Բաղրամյան» կայարանի հարևանությամբ) իրականացվելու է հանրային կրթական մարաթոն՝ «Խոշտանգումների բացարձակ արգելքն ու փաստաբանությունը» խորագրով, որի ընթացքում դասախոսություններով հանդես կգան ոլորտի մասնագետները:
Մուտքն ազատ է։
Հարգանքով՝
ՀՀ փաստաբանների ակումբ
Բեռնել
Վերադառնալ