ՀՀ Փաստաբանների Պալատ

ԵՐԹՈՎ ԿՄԵԿՆԱՐԿԻ ՓԱՍՏԱԲԱՆՆԵՐԻ ԵՌՕՐՅԱ ԲՈՂՈՔԻ ԱԿՑԻԱՆ

10.07.2023 12:26

 ԵՐԹՈՎ ԿՄԵԿՆԱՐԿԻ ՓԱՍՏԱԲԱՆՆԵՐԻ ԵՌՕՐՅԱ ԲՈՂՈՔԻ ԱԿՑԻԱՆ

Հարգելի՛ գործընկերներ,

Վաղը՝ 11.07.2023թ., ժամը 11.00-ին Փաստաբանների պալատի վարչական շենքի մոտից մեկնարկելու է փաստաբանների երթը դեպի Ներքին գործերի նախարարության շենք:

Նկատի ունենալով այն հանգամանքը, որ փաստաբանների նկատմամբ բռնությունների սարսափելի միջադեպերը հովանավորող ոստիկանության պետը թշնամություն է անում փաստաբանության ինստիտուտի նկատմամբ, նախատեսվում է քայլերթ՝ դեպի Ներքին գործերի նախարարություն՝ ոստիկանապետ Արամ Հովհաննիսյանի հրաժարականի պահանջով, որտեղ նաև հանձնվելու է «Փաստաբանության թշնամի» հավաստագիրը:



Բեռնել

Վերադառնալ