Արաբկիր եւ Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում, դատավոր Սիմիզար Հովսեփյանի նախագահությամբ, այսօր ժ. 14.00-ին սկսվեց «ՀայՌուսգազարդ» փակ բաժնետիրական ընկերության դեմ Գեւորգ Դավթյանի վնասների հաշվառմամբ գազամատակարարումը վերականգնելու պահանջի մասին հայցի նախնական քննությունը:
Հայցվոր Գեւորգ Դավթյանը «Ջի Էյ Դավթյաններ» ԱՊԸ փաստաբանական գրասենյակի նախագահն է, իսկ պատասխանողը՝ Լիդյա Մնացականյանը՝ «ՀայՌուսգազարդի» իրավախորհրդատուն:
Հայցվորը տեղեկացրել է, որ հոկտեմբերի 20-ին գազի ցուցմունքներ վերցնող աշխատակցուհին, առանց զգուշացնելու, հանել է իր՝ Դավիթաշենում գտնվող բնակարանի գազի հաշվիչը, որի արդյունքում դադարեցվել է բնակարանի գազամատակարարումը: «Հաշվիչը հանելուց եւ այն անհայտ ուղղությամբ տեղափոխելուց հետո, այնտեղ դեռեւս գտնվող աշխատակցուհին պատճառաբանել է, թե իբր հաշվիչի վրա ինչ-որ արտաքին ազդեցություն, մասնավորապես` ծակ կա: Այդ աշխատակցուհին տիկնոջս օրինական պահանջներին, այն է` «Դուք ո՞վ եք հանդիսանում, ի՞նչ իրավունքով եք առանց բաժանորդի գիտության ու ներկայության դադարեցնում, առավել եւս հանում հաշվիչը` պոկելով կապարակնիքները, անգամ չկազմելով որեւէ արձանագրություն» հարցին ի պատասխան, անվայել պահվածքով, վիրավորական տոնով, պատասխանել է. «Կգնաս համապատասխան մարմին եւ քո հարցերն էլ համապատասխան ձեւով կլուծես», -դատարանին տեղեկացրել էր հայցվորը:
Գազի գրասենյակի աշխատակցուհին հացվորի տեղեկացմամբ չի ներկայացրել իր կարգավիճակը հաստատող որեւէ փաստաթուղթ, գործել է բացառապես ապօրինի եւ խախտել բաժանորդի իրավունքները: Արդյունքում հանվել է հաշվիչը եւ դադարեցվել բնակարանի գազամատակարարումը: Գ.Դավթյանը մտավախություն ուներ, որ «Հաշվիչի հետ կարող է կատարվել ցանկացած գործողությունեւ այն ամբողջությամբ փորձվի վերագրել բաժանորդին»:
Հաշվիչի հանման հաջորդ օրը Գ.Դավթյանը կատարվածի մասին դիմում-բողոք է ուղարկում «ՀայՌուսգազարդի» տնօրինությանը: Իսկ հոկտեմբերի 26-ին նա գրավոր դիմում-բողոք է ներկայացնում նաեւ Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովին եւ խնդրում վարույթ հարուցել: Հանձնաժողովը հոկտեմբերի 31-ին իսկապես վարույթ հարուցեց եւ պարտադրեց 3 օրվա ընթացքում անմիջապես սկսել գազամատակարումը: Չնայած դրան, մինչ օրս պատասխանողը ոչ միայն չի վերականգնել բնակարանի գազամատակարարումը, այլ չի ուղարկել որեւէ փաստաթուղթ, հաշվարկ խախտման մասին:
Ձմռան նախաշեմին հայցվորը հարկադրաբար գնել է էլեկտրատաքացուցիչներ եւ փորձել այդ կերպ տաքացնել բնակարանը: «Քանի որ իմ բնակարանը ձմռանը տաքացվում է գազով վառվող կաթսայիմիջոցով, ուստի ձմռան նախաշեմին գազամատակարարման դադարեցումը էական վնասներ էհասցնում ինձ: Վերջինովս պայմանավորված, ի համեմատ գազամատակարարման ծառայությունների,ավելի մեծ գումարներ են ծախսում»,- «Aravot.am»-ին ասում է Գ.Դավթյանը:
Ի դեպ, հայցվորի տան սնուցող գազի գծի գազահաշվիչ սարքը տեղադրված է արտաքին պարսպի վրա` ընդհանուր փողոցի վրա տեղակայված պլաստմասսե արկղի մեջ, որի դռնակը ամուր փակված է եւ պատասխանողի աշխատակիցների կողմից դռնակը կապարակնիքված է:
Ուշադրության արժանի է այն, որ հայցվորին պատկանող առեւտրային հաշվիչ սարքը տեղադրված է հայցվորի սեփականությունից դուրս գտնվող տարածքում, հետեւաբար, հայցվորի պայմանագրային պարտականությունների մեջ չի մտնում ոչ սարքի պաշտպանությունը անցորդներից, ոչ էլ հատկապես պատասխանողի գործողություններից:
ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 17 հոդվածի համաձայն էլ, ուր սահմանված է վնասների հատուցումը. «Անձը, ում իրավունքը խախտվել է, կարող է պահանջել իրեն պատճառված վնասների լրիվհատուցում, եթե վնասների հատուցման ավելի պակաս չափ նախատեսված չէ օրենքով կամպայմանագրով: Վնասներ են` իրավունքը խախտված անձի ծախսերը, որ նա կատարել է կամ պետք էկատարի խախտված իրավունքը վերականգնելու համար, նրա գույքի կորուստը կամ վնասվածքը(իրական վնաս), ինչպես նաեւ չստացված եկամուտները, որոնք այդ անձը կստանարքաղաքացիական շրջանառության սովորական պայմաններում, եթե նրա իրավունքը չխախտվեր (բացթողնված օգուտ)»:
Գեւորգ Դավթյանը հայտնեց. «Փորձում էի սույն հարցը կարգավորել պատասխանողի հետբանակցությունների միջոցով, սակայն ապարդյուն, ինչի հետեւանքով էլ որեւէ պատասխան իմդիմումին չի տրվել: Այնինչ «Տեղեկատվության ազատության մասին» ՀՀ օրենքը հստակեցնում է կարճժամանակում պատասխանի տրամադրման պարտավորությունը»:
Հայցվորը խնդրում էր պատասխանողին պարտավորեցնել անմիջապես վերականգնելու սեփականության իրավունքով պատկանող Դավիթաշեն 2-րդ փ. 48 Ա հասցեում գտնվող բնակելի տան գազամատակարարումը` հաշվի առնելով նաեւ գազամատակարարման դադարեցման ժամանակահատվածում իրեն հասցված վնասները: Նա հայցադիմումը լրացրեց վնասների հաշվարկների մասով, 26.200 ՀՀ դրամին՝ պահանջելով նաեւ իր, որպես փաստաբանի, որպես խելամիտ վարձատրության հասցրած ՝ 100 000 գումար:
Դատավորը փորձեց ճշտել, թե ինչպես է փաստաբանը վնաս կրել, Գ.Դավթյանը պատասխանեց, որ կորցրել է լրացուցիչ աշխատաժամանակ:
Իր հերթին պատասխանողը հակընդդեմ հայց ներկայացրեց, որով պահանջում էր պատասխանողից բռնագանձել 151 766 ՀՀ դրամ: Սակայն դատարանը խորհրդակցական սենյակ մտնելուց եւ վերադառնալուց հետո մերժեց հակընդդեմ հայցը, քանի որ պարզվեց, որ նմանատիպ պահանջ կա Դավիթաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի վարույթում եւ նշանակվել է անգամ դատական նիստի օրը՝ փետրվարի 3-ին:
Լրացուցիչ հայցապահանջի եւ այս որոշման մերժման դեմ առարկություններ ներկայացնելու համար պատասխանողը միջնորդեց, որպեսզի հետաձգվի նիստը:
Այն նշանակվեց գալիք տարվա փետրվարի 28-ին:
Ռուզան ՄԻՆԱՍՅԱՆ