ԸՆԴՈՒՆՎՈՒՄ ԵՆ ԱՇԽԱՏԱՍԵՆՅԱԿԻՑ ԱՆՎՃԱՐ ՕԳՏՎԵԼՈՒ ՀԱՅՏԵՐ՝ ԵՐԻՏԱՍԱՐԴ ՓԱՍՏԱԲԱՆՆԵՐԻ ԱՋԱԿՑՄԱՆ ԾՐԱԳՐԻ ՇՐՋԱՆԱԿՆԵՐՈՒՄ
27.06.2023 13:21Հարգելի՛ փաստաբաններ,
ՀՀ փաստաբանների պալատի երիտասարդական խորհուրդը հայտարարում է Երիտասարդ փաստաբանների աջակցման ծրագրով նախատեսված աշխատասենյակից՝ 2023 թվականի հուլիս-դեկտեմբեր ժամանակահատվածում անվճար օգտվելու համար հայտեր ներկայացնելու ժամանակահատված:
Աշխատասենյակից օգտվելու հայտերն ընդունվում են 2023թ-ի հունիսի 27-ից մինչև հունիսի 30-ը ներառյալ: Հայտերը կարող են ուղարկվել էլեկտրոնային փոստով (ստորագրված և սկանավորված տարբերակով) [email protected] էլ․ հասցեին, ինչպես նաև կարող են ներկայացվել յուրաքանչյուր աշխատանքային օր՝ ժամը 10:00-ից մինչև 17:00-ը, ՀՀ, ք. Երևան, Զաքյան 7-2, 4-րդ հարկ հասցեում:
Տեղերը սահմանափակ են. առկա է ընդամենը 20 աշխատատեղ:
Ծրագրով սահմանված պահանջներին համապատասխանող հավակնորդներըի հետ կանցկացվի հարցազրույց: Հարցազրույցը կանցկացվի 2023 թվականի hուլիսի 3-ին, ժամը 15։00-ից սկսած՝ հայտատուների հետ նախապես համաձայնեցված ժամին։
Հիշեցում. ՀՀ ՓՊ Երիտասարդական խորհրդի կանոնագրքի համաձայն` Երիտասարդ փաստաբան է համարվում (1) ոչ ավել, քան երեք տարվա փաստաբանական ստաժ ունեցող փաստաբանը` անկախ տարիքից, ինչպես նաև (2) մինչև երեսուն տարեկան փաստաբանը` անկախ փաստաբանական ստաժից:
Ծանուցում
Երիտասարդ փաստաբանների աջակցման ծրագրի իրականացումն ուղղված է Երիտասարդ փաստաբանների մասնագիտական ոլորտում ինտեգրման գործընթացին աջակցելուն:
Երիտասարդ փաստաբանների աջակցման ծրագրի շրջանակներում ՀՀ փաստաբանների պալատի երիտասարդական խորհրդի կողմից ընտրված փաստաբանները հնարավորություն կստանան իրենց աշխատանքային գործունեությունն իրականացնել ք. Երևան, Զաքյան 2, 2-րդ հարկ, թիվ 9 սենյակ հասցեում գտնվող աշխտասենյակում, որը տրամադրվելու է անվճար: Միևնույն ժամանակ, հասարակությանն անվճար իրավաբանական օգնություն տրամադրելու նպատակով, Աշխատասենյակն օգտագործելու ժամակահատվածում, յուրաքանչյուր Շահառու կիսամյակի ընթացքում պետք է Հանրային պաշտպանի գրասենյակի առաջարկով անվճար իրավաբանական օգնություն տրամադրի քաղաքացիներին՝ ՀՀ փաստաբանների պալատի երիտասարդական խորհրդի կողմից հաստատված ընթացակարգով սահմանված կարգով և քանակով:
Երիտասարդ փաստաբանների աջակցման ծրագրի պայմանների վերաբերյալ առավել մանրամասն տեղեկատվություն կարող եք ստանալ ՀՀ փաստաբանների պալատի նախագահի՝ 07.06.2017թ. թիվ 148-Լ որոշմամբ հաստատված Երիտասարդ փաստաբանների աջակցման ծրագրից և ՀՀ փաստաբանների պալատի երիտասարդական խորհրդի 26.06.2023թ. թիվ 2-Լ որոշմամբ հաստատված Աշխատասենյակից օգտվելու ընթացակարգից:
Հայաստանի Հանրապետության
փաստաբանների պալատի
երիտասարդական խորհուրդ
Բեռնել
Վերադառնալ