ՀՀ Փաստաբանների Պալատ

«ՈՉ ԲՌՆՈՒԹՅԱՆԸ»․ ՓԱՍՏԱԲԱՆՆԵՐԸ ՔԱՅԼԵՐԹ ԻՐԱԿԱՆԱՑՐԻՆ ԴԵՊԻ ՈՍՏԻԿԱՆՈՒԹՅԱՆ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱԺԻՆ

26.06.2023 21:27

«ՈՉ ԲՌՆՈՒԹՅԱՆԸ»․ ՓԱՍՏԱԲԱՆՆԵՐԸ ՔԱՅԼԵՐԹ ԻՐԱԿԱՆԱՑՐԻՆ ԴԵՊԻ ՈՍՏԻԿԱՆՈՒԹՅԱՆ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱԺԻՆ

«ՈՉ ԲՌՆՈՒԹՅԱՆԸ», «ԲՌՆԱՐԱՐԸ ՈՍՏԻԿԱՆ ՉԷ» ․ հենց այս կոչերով Փաստաբանների պալատից մեկնարկեց փաստաբանների բողոքի երթը դեպի Ոստիկանության Կենտրոնականի բաժին:

Երթի հիմնական նպատակն էր կոտրել այն լռությունը, որը որդեգրել են պետական իրավասու մարմինները՝ իմանալով փաստաբանների նկատմամբ իրականացված բռնությունների մասին:

Նկատի ունենալով այն, որ Փաստաբանների պալատի հիմնական նպատակներից ու խնդիրներից է` պաշտպանել իր անդամների իրավունքները և օրինական շահերը պետական, տեղական ինքնակառավարման մարմինների և կազմակերպությունների հետ փոխհարաբերություններում, Պալատը գործադրում է բոլոր հնարավոր ջանքերը՝ վերոգրյալն ապահովելու և փաստաբանական ինստիտուտի դերը բարձր պահելու համար:

Նույն նպատակի շուրջ միավորված փաստաբանները քայլերթի ընթացքում հնչող կոչերով վերահաստատեցին, որ բողոքի ակցիաներն իրականացվում են իրենց մասնագիտական գործունեության առջև ծառացած խոչընդոտները կանխելու, փաստաբանների խախտված իրավունքների արդյունավետ պաշտպանությունը ապահովվելու և ստեղծված իրավիճակին պատշաճ քրեաիրավական գնահատական տալու նպատակով:

Նախորդող օրերին փաստաբանները թե՛ իրականացվող տարբեր ակցիաների ընթացքում, թե՛ գրավոր կերպով պահանջ էին ներկայացրել  ՆԳՆ նախարար Վահե Ղազարյանին՝ կոչով արմատախիլ անել բռնությունը ոստիկանության համակարգից, մասնավորապես՝ անհապաղ դադարեցնել փաստաբանի ծեծին մասնակցած ոստիկանների, ինչպես նաև Ոստիկանության Երևանի քաղաքային վարչության Կենտրոնական բաժնի պետի լիազորությունները:

Իրենց պահանջներին ականջալուր չլինելու պատճառով փաստաբանները որոշել էին դատարկաձեռն չգնալ ոստիկանության Կենտրոնական բաժին և բաժնի պետի համար նվեր էին նախապատրաստել:   

Փաստաբանները ոստիկանության Կենտրոնականի բաժնի պետին նվիրեցին բռնցքամարտի ձեռնոցներ՝ հուսալով, որ խոսուն նվերը տեղ կհասցնի բոլոր կոչերն ու պահանջները:

Նվերն իհարկե խոսում էր այն մասին, որ «ԲՌՆԱՐԱՐԸ ՈՍՏԻԿԱՆ ՉԷ» և ցանկացած բռնություն չպետք է անպատիժ մնա:


01
01
01
01
01
01
01
01
01
01
01
01
01
01
01
01
01
01



Բեռնել

Վերադառնալ