ՀՀ Փաստաբանների Պալատ

Դիմում դատական դեպարտամենտին

18.01.2012 00:00

Հարգելի փաստաբաններ,

Խնդրում ենք ՀՀ փաստաբանների պալատին հայտնել, թե արդյոք Ձեր աշխատանքային գործունեության ընթացքում եղել են դեպքեր, երբ դուք ներկայացել եք դատական նիստի` նախապես դատարանի կողմից նշանակված օրը և ժամին, սակայն նիստն առանց Ձեր ներկայության ավելի շուտ բացված լինի և կողմի (կամ կողմերի) չներկայանալու պատճառաբանությամբ հետաձգված լինի:

Նման դեպք տեղի է ունեցել ՀՀ Փաստաբանների պալատի փաստաբան Կարեն Մեժլումյանի հետ, որին փաստաբանն ընթացք է տվել և համապատասխան դիմում է ներկայացրել ՀՀ դատական դեպարտամենտ (դիմումը բեռնել այստեղից): Մասնավորապես, 24.12.2011թ ներկայանալով Երևանի Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարան տեսել է, որ դատավոր Սարիբեկ Արամյանի նիստերի քարտուղարը ժամը 16:27-ի սահմաններում փակել է դահլիճի դուռը և հեռացել է: 

 

Երևանի Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն

վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի

դատավոր Սարիբեկ Արամյան

 

Սպասելով մոտ 15 րոպե, Կարեն Մեժլումյանը զանգահարել է դատավոր Սարիբեկ Արամյանի աշխատակազմ և այնտեղից իմացել է, որ դատավոր Սարիբեկ Արամյանը 24.12.2011թ ժամը 16:30 նշանակված նիստը հետաձգել է կողմերի բացակայության պատճառով: Հետագայում, նիստի ձայնային արձանագրությունից Կ.Մեջլումյանը պարզել է, որ նիստը սկսված է եղել 16:02:42-ին:

Հիմք ընդունելով վերոգրյալը և նշված խնդրի վերաբերյալ միասնական ռազմավարություն մշակելու համար` խնդրում ենք ՀՀ Փաստաբանների պալատին տրամադրել նյութեր և (կամ) տեղեկատվություն` նմանատիպ դեպքերի մասին:



Բեռնել

Վերադառնալ