ՀՀ ՓԱՍՏԱԲԱՆՆԵՐԻ ՊԱԼԱՏԸ ՀՅՈՒՐԸՆԿԱԼԵԼ Է ՄԱՐԴՈՒ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԻ ԵՎՐՈՊԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆԻ ԴԱՏԱՎՈՐԻ ՕԳՆԱԿԱՆ ՖՐԱՆՉԵՍԿՈ ԼՈՒԻՋԻ ԳԱՏՏԱՅԻՆ
14.06.2023 16:142023 թվականի հունիսի 13-ին ՀՀ փաստաբանների պալատ է այցելել Իտալիայի Տուշիայի համալսարանի ԵՄ իրավունքի պրոֆեսոր, Լուվենի կաթոլիկ համալսարանի գիտաշխատող, իրավաբանական գիտությունների թեկնածու, Մարդու իրավունքների եվրոպական դատարանի դատավորի օգնական Ֆրանչեսկո Լուիջի Գատտան:
Ֆրանչեսկո Լուիջի Գատտան հանդիպում է և առանձնազրույց է ունեցել ՀՀ փաստաբանների պալատի նախագահ Սիմոն Բաբայանի հետ:
Այնուհետև այցելության շրջանակներում Ֆրանչեսկո Լուիջի Գատտան ՀՀ փաստաբանների պալատում հանդիպել է հայ փաստաբաններին, քննարկել ՄԻԵԴ դիմելու ընթացակարգերը, առկա գործերը:
Նա պատասխանել է հայ գործընկերներին հուզող բոլոր հարցերին՝ տալով սպառիչ պատասխաններ: Քննարկումն ընթացել է անգլերեն լեզվով:
Հանդիպման ավարտին հայ գործընկերները շնորհակալություն են հայտնել Ֆրանչեսկո Լուիջի Գատտային՝ Հայաստան կատարած այցի և արդյունավետ հանդիպման համար:
Բեռնել
Վերադառնալ