ՀՀ Փաստաբանների Պալատ

Կարեն Անդրեասյանը համարում է, որ ՍԴ-ն չի մերժել իրեն

30.11.2011 15:05

http://tert.am/am/news/2011/11/30/karenandreasyan/

Կարեն Անդրեասյանը համարում է, որ ՍԴ-ն չի մերժել իրեն

ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Կարեն Անդրեասյանը այսօր անդրադարձել է ՍԴ նոյեմբերի 15-ի այն որոշմանը, որով չի բավարարվել ՄԻՊ-ի հայցը և Քաղաքացիական օրենսգրքի 1087.1 հոդվածը համարվել է համապատասխան ՀՀ Սահմանադրությանը: Հիշեցնենք, որ անցած տարվա մայիսի 18-ին, ՀՀ ՔՕ-ում ՄԻ պաշտպանի հեղինկությամբ կատարված փոփոխությունների արդյունքում ապաքրեականացվել էին վիրավորանքի և զրպարտության հանցակազմերը: Ըստ Կարեն Անդրեասյանի՝ ՍԴ որոշումներին շատ դժվար է միանշանակ և միանգամից արձագանքել, որովհետև դրանք բարդ իրավական փաստաթղթեր են և նույնիսկ շատ իրաբավանների համար է բարդ ընկալել. «Ինչ վերաբերում է ընդհանուր գնահատականին, ես հասկանում եմ, որ թերևս այսօրվա հանդիպման ինտրիգը դա է: Ես կուզեի որոշակի ճշտումից սկսել:Երբ ՍԴ որոշումից անմիջապես հետո ինձ հարցրեցին՝ ինչպես եք վերաբերվում դրան, որովհետև եղան մամուլում մի շարք հրապարակումներ, որ ՍԴ-ն մերժեց ՄԻՊ-ին, ես այդ ձևակերպման հետ ֆորմալ համաձայն չէի : Այս օրերին, թե որևէ լրագրողի պատասխանել եմ, ապա ասել եմ միայն դա։ Այսինքն, չեմ գտնում, որ ՍԴ-ն մերժեց ՄԻՊ-ին: Ըստ օրենքի՝ ՄԻՊ-ը չի դիմում ՍԴ՝ խնդրելով հակասահմանադրական ճանաչել որևէ օրենք, Մարդու իրավունքների պաշտպանը խնդրում է ՍԴ-ից ստուգել սահմանադրականությունը»...Էնպես չէ, որ ես դիմել էի հակասամանադրական ճանաչելու, ի սկզբանե չէի ուզում որ ճանաչվեր և հիմա էլ ուրախացել եմ, որ չի ճանաչվել: Դա էդպես չէ, և նրանք ովքեր դա այդպես են մեկնաբանում արդար չեն գոնե իմ հանդեպ, իմ գործողությունների հանդեպ: Ինչ բերավերում է բուն էությանը, ապա ՍԴ հակասահմանադրական չճանաչելը ունի հետևյալ բացասական հետևանքը. այն լրատվամիջոցները որոնք այսօր ունեն խնդիրներ դատարաներում՝ այդ գործերով, իսկապես դրանց համար այդ որոշման այդպիսի ձևը դրական լինել չի կարող»,- նշել է Կարեն Անդրեասյանը՝ վստահեցնելով, որ ինքը կուզեր մի հարվածով լուծել բոլոր խնդիրները. «Ես որպես մասնագետ խղճի խայթ ունեմ»: Կարեն Անդրեասյանը առաջարկեց միասին պաշտպանել խոսքի ազատությունը: Ըստ Կարեն Անդրեասյանի ինչպես Եվրոպայում է, Հայաստանում ևս օլիգարխները պետք է փորձեն վերականգնել իրենց արժանապատվությունը , այլ ոչ թե փորձեն սննկացնել թերթին։ Կարեն Անդրեասյանը համարում է, որ օլիգարխները պետք է ամաչեն, այն դեպքերում, երբ հնարավորություն կա թերթը չսննկացնելու համար, միչդեռ նրանք գնում են այդ քայլին:



Բեռնել

Վերադառնալ