ՓԱՍՏԱԲԱՆՆԵՐԻ ՊԱԼԱՏԻ ՆԱԽԱԳԱՀ ՍԻՄՈՆ ԲԱԲԱՅԱՆԸ ԵՐԵՎԱՆՈՒՄ ԿԱՅԱՑԱԾ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԻՐԱՎԱԿԱՆ ՀԱՄԱԺՈՂՈՎԻՆ ՀԱՆԴԵՍ ԵԿԱՎ ԲԱՆԱԽՈՍՈՒԹՅԱՄԲ
18.05.2023 15:30
2023 թվականի մայիսի 17-ին Երևանում տեղի ունեցավ Սանկտ-Պետերբուրգի Փաստաբանների պալատի, «Սանկտ-Պետերբուրգի փաստաբանության ինստիտուտ»-ի և «Լիգալ Ֆորտ» փաստաբանների կոլեգիայի կողմից կազմակերպված երկրորդ միջազգային համաժողովը:
Միջազգային գործընկերների հրավերով ՀՀ փաստաբանների պալատի նախագահ Սիմոն Բաբայանը համաժողովի ընթացքում հանդես եկավ որպես բանախոս:
Բանախոսների թվում էին նաև Լենինգրադի մարզի փաստաբանների պալատի նախագահ Դենիս Լակտիոնովը և Սանկտ Պետերբուրգի փաստաբանների պալատի նախագահի տեղակալ Ռուշան Չինոկաևը:
Պատասխանելով գործընկերների բազմաթիվ հարցերի, Սիմոն Բաբայանը ներկայացրեց փաստաբանության ինստիտուտը Հայաստանում՝ ընդգծելով անկախ և ինքնակառավարվող փաստաբանության դերն ու նշանակությունը, ինչպես նաև դրա դերը պետության հետ փոխհարաբերություններում:
Համաժողովին ներկա էր նաև ՀՀ ՓՊ նախագահի առաջին տեղակալ Արմեն Ասատրյանը, փաստաբանական համայնքի մի շարք ներկայացուցիչներ Հայաստանից, Ռուսաստանից, Իտալիայից, իրավաբաններ և բիզնես ոլորտի ներկայացուցիչներ:
Ուշագրավն այն է, որ ռուս բանախոսների ելույթներում առանձնակի ուշադրության արժանացավ ՀՀ փաստաբանության ինստիտուտը և դրա կարգավիճակը սահմանող օրենսդրությունը:
Համաժողովի ընթացքում ՀՀ փաստաբանների պալատի նախագահ Սիմոն Բաբայանը միջազգային գործընկերներին հրավիրեց ՀՀ փաստաբանների պալատ:
Բեռնել
Վերադառնալ