ՀՀ Փաստաբանների Պալատ

ՀԱՆՐԱՅԻՆ ՊԱՇՏՊԱՆՆԵՐՆ ԱՅՍՈՒՀԵՏ ՏԵՍԱԿԱՊԻ ՀՆԱՐԱՎՈՐՈՒԹՅՈՒՆ ՈՒՆԵՆ «ԱՐՄԱՎԻՐ» ՔՐԵԱԿԱՏԱՐՈՂԱԿԱՆ ՀԻՄՆԱՐԿՈՒՄ ՊԱՀՎՈՂ ՎՍՏԱՀՈՐԴՆԵՐԻ ՀԵՏ

17.05.2023 17:25

ՀԱՆՐԱՅԻՆ ՊԱՇՏՊԱՆՆԵՐՆ ԱՅՍՈՒՀԵՏ ՏԵՍԱԿԱՊԻ ՀՆԱՐԱՎՈՐՈՒԹՅՈՒՆ ՈՒՆԵՆ «ԱՐՄԱՎԻՐ» ՔՐԵԱԿԱՏԱՐՈՂԱԿԱՆ ՀԻՄՆԱՐԿՈՒՄ ՊԱՀՎՈՂ ՎՍՏԱՀՈՐԴՆԵՐԻ ՀԵՏ

 Հանրային պաշտպանների և նրանց՝ «Արմավիր» քրեակատարողական հիմնարկում պահվող վստահորդների միջև առցանց տեսակապի ապահովումն այսօր կյանքի կոչվեց:

«Արմավիր» քրեակատարողական հիմնարկում տեղի ունեցավ ծրագրի բացման արարողությունը, որի ընթացքում ՀՀ փաստաբանների պալատի նախագահ Սիմոն Բաբայանը հանդես եկավ ելույթով:

Ելույթներում ընդգծվեց, որ ծրագիրը այն ներկայացնելուց հետո կարճ ժամանակահատվածում իրականացվել է մասնակիցների արդյունավետ աշխատանքի շնորհիվ:

Հիշեցնենք, որ ծրագիրը հնարավոր եղավ իրագործել Հայաստանում ԱՄՆ դեսպանատան Թմրամիջոցների և իրավապահ համագործակցության («ԹՊԻՀ», «INL») գրասենյակի աջակցության շնորհիվ: Կարևոր է նաև ընդծել, որ ծրագիրը նախաձեռնվել էր ՀՀ փաստաբանների պալատի կողմից:

Հատկանշական է, որ ծրագրի առանցքային սկզբունքներից է ապահովել տեսակցությունների և փոխանցվող տեղեկատվության գաղտնիության բարձր երաշխիքները, կարևոր պայման է նաև հաղորդակցության այս եղանակից օգտվելու փաստաբան-վստահորդ երկուստեք կամահայտնությունը:

Միջոցառման ընթացքում իրականացվեց նաև շրջայց «Արմավիր» քրեակատարողական հիմնարկի վերանորոգված սենյակներում:

Կատարվեց ծրագրի միջոցով իրականացվող տեսազանգի փորձարկում «Արմավիր» քրեակատարողական հիմնարկի և ՀՀ հանրային պաշտպանի գրասենյակի միջև: 


01
01
01
01
01
01
01
01
01
01
01
01
01
01
01
01
01
01



Բեռնել

Վերադառնալ