ՀՀ Փաստաբանների Պալատ

ԲԼԻՑ ՀԱՐՑԱԶՐՈՒՅՑ․ՌՈՒԶԱՆՆԱ ՍԻՐԵԿԱՆՅԱՆ

05.06.2023 10:21

ԲԼԻՑ ՀԱՐՑԱԶՐՈՒՅՑ․ՌՈՒԶԱՆՆԱ ՍԻՐԵԿԱՆՅԱՆ
 
     Հարգելի՛ ընթերցող,
  մեր  հարցազրույցների շրջանակը շարունակվում է ընդլայնվել: Այս անգամ բլից հարցերին պատասխանել է փաստաբան Ռուզաննա Սիրեկանյանը:
 

1. Օրը սկսում եք սուրճո՞վ, թե՞ թեյով

    Դառը սուրճով

 

2. Ձեր հերոսը                      

    Եղել է իմ հայրը, իսկ հիմա իմ տղայի մեջ եմ այն տեսնում


3. Կա՞ հանգամանք, որը հաճախ Ձեզ համար կոմպլեքսավորվելու պատճառ է դառնում             

    Այո, չափազանց շատ զգացմունքային եմ


4. Ո՞րն է Ձեր ամենասիրելի վայրը Երևանում

    Սիրում եմ Երևանը առհասարակ: Սիրում եմ այգիներում զբոսնել տղայիս հետ, մի տեսակ հոգեպես խաղաղվում եմ, երբ ուղղակի քայլում ենք այգիներում և լսում եմ տղայիս բազմաթիվ հարցերը

 

5. Ձեր ամենասիրելի վայրը տան մեջ

    Հյուրասենյակը

 

6. Ինչի՞ համար եք զղջում

    Տղաս չունի քույր կամ եղբայր, այդ առումով թերացել եմ իմ կյանքում


7. Քչերը գիտեն, որ Դուք․․․

    Չափազանց զգայուն եմ, քանի որ կարողանում եմ կառավարել զգացմունքներս

 

8. Ի՞նչ չեք ուտի երբեք, որքան էլ քաղցած լինեք 

    Սոխով և սխտորով ուտեստներ

 

9. Ամենամեծ սուտը, որ երբևէ լսել եք Ձեր մասին

    Առհասարակ չեմ լսել սուտ կամ վարկաբեկող արտահայտություններ


10. Խենթություն, որը երբեք չեք մոռանա

    Երբեք չեմ մոռանա տարիներ առաջ Երևանի փողոցներից մեկում կանգնած էի և իմ մեջ կուտակված կատաղությունը հանեցի բարձր գոռալու միջոցով

 

11. Ձեզ ամենահաճախ տանջող միտքը՝ քնելուց առաջ

    Քնելուց առաջ միշտ մտածում եմ՝ արդյո՞ք հասցրի անել իմ օրվա պլանավորած աշխատանքը, թե ոչ

 

12. Եթե Ձեզ էլ մի օր փաստաբան պետք լինի, ու՞մ կդիմեք

    Անկեղծ այդ մասին չեմ մտածել, բայց եթե նման իրավիճակում լինեմ , ես չեմ հասցնի որևէ մեկի դիմել, քանի որ ընկերներս իրենք կանցնեն միանգամից պաշտպանության

 

13. Ինչպիսի՞ն պիտի լինի և չլինի փաստաբանը

    Փաստաբանը պետք է լինի իր գործի մեջ գիտակ, ազնիվ, մշտապես ինքնակրթվի, և չպետք է լինի նշածիս հակառակը

 

14.  Եղե՞լ են դեպքեր, երբ զբաղված չեք եղել, բայց չեք պատասխանել հեռախոսի զանգին կամ  «Ես քեզ հետ կզանգեմ» ասելով խուսափել եք հեռախոսազրույցներից

    Հնարավոր է այդպես էլ եղած լինի չեմ բացառում: Հիմնականում պատասխանում եմ զանգերին անգամ գիշերվա զանգերին: Միշտ մտածում եմ, եթե գիշերով են անհանգստացնում ուրեմն էլ ավելի կարևոր է

 

15. Եթե Ձեր մասին պատմող ֆիլմ լիներ, ինչպե՞ս կկոչվեր այն

    Այն կկոչվեր «Հավերժ պայքարող աղջիկը» (ծիծաղում է)

   

16. Տնային գործեր անելիս երգու՞մ եք ցածրաձայն, թե մտածում

    Եվ մտածում եմ, և՛ լսում եմ երաժշտություն

 

17. Ի՞նչ էական տարբերություն կա Ռուզաննա Սիրեկանյանի և փաստաբան Ռուզաննա Սիրեկանյանի միջև

     Կասեի տարբերություն չկա, երկու դեպքում էլ ազնիվ եմ պայքարող, նպատակասլաց


18. Դատական նիստից հետո հոգնածությունը թոթափելու լավագույն միջոցը

     Եթե տվյալ գործով հաջող արդյունք եմ ունենում, ապա չեմ զգում, որ հոգնած եմ, իսկ եթե այնպես չի լինում ինչպես, որ ես կուզեի, ապա ոչ թե հոգնում եմ այլ տրամադրության անկում եմ ունենում։ Այդ ժամանակ լավագույն միջոցը երեխայիս հետ ինչ-որ բանով զբաղվելն է, անգամ միասին խաղալը

 

19. «Ապրել, ապրել, այնպես ապրել․․․» ավարտեք միտքը Ձեր տարբերակով

    Հետ նայելուց չասես՝ ափսոս որ այսինչ բանը չեմ արել: Պետք է անել կյանքում ամեն բան, որ ապրածդ տարիները զուր չլինեն

 

20. Փաստաբանի լավագույն գովազդը

    Փաստաբանին գովազդողներն իր հաճախորդներն են

 

 

Լուսանկարը տրամադրեց Ռուզաննա Սիրեկանյանը

 



Բեռնել

Վերադառնալ