ՀՀ Փաստաբանների Պալատ

ՀՀ ՓԱՍՏԱԲԱՆՆԵՐԻ ՊԱԼԱՏԻ, ՓԱՐԻԶԻ ԵՎ Օ ԴԸ ՍԵՆԻ ՓԱՍՏԱԲԱՆՆԵՐԻ ՄԻՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՊԱՏՎԻՐԱԿՈՒԹՅՈՒՆՆԵՐՆ ԱՅՑԵԼԵԼ ԵՆ ԾԻԾԵՌՆԱԿԱԲԵՐԴԻ ՀՈՒՇԱՀԱՄԱԼԻՐ

24.04.2023 16:14

ՀՀ ՓԱՍՏԱԲԱՆՆԵՐԻ ՊԱԼԱՏԻ, ՓԱՐԻԶԻ ԵՎ Օ ԴԸ ՍԵՆԻ ՓԱՍՏԱԲԱՆՆԵՐԻ ՄԻՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՊԱՏՎԻՐԱԿՈՒԹՅՈՒՆՆԵՐՆ ԱՅՑԵԼԵԼ ԵՆ ԾԻԾԵՌՆԱԿԱԲԵՐԴԻ ՀՈՒՇԱՀԱՄԱԼԻՐ

Այս տարի լրանում է Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի 108-րդ տարելիցը։

ՀՀ փաստաբանների պալատի պատվիրակությունը՝ Պալատի նախագահ Սիմոն Բաբայանի, Փաստաբանական ակադեմիայի ռեկտոր Արա Զոհրաբյանի, Հանրային պաշտպանի գրասենյակի ղեկավար Գևորգ Մկրտչյանի գլխավորությամբ այսօր՝ ապրիլի 24-ին այցելել է Ծիծեռնակաբերդի հուշահամալիր:

Հայ գործընկերների ուղեկցությամբ Հայոց ցեղասպանության հուշահամալիր է այցելել նաև Ֆրանիսիայից ժամանած փաստաբանների պատվիրակությունը, որի կազմում եղել են Փարիզի փաստաբանների միության նախագահ Ժուլի Կուտուղիեն, Փարիզի փաստաբանների միության փոխնախագահ Վենսան Նիորեն, Փարիզի փաստաբանների միության խորհրդի անդամ Էմմանուէլ Էսկաղ Դը Ռոմանովսկին, Օ-Դը-Սենի փաստաբանների միության նախագահ Իզաբել Կլանե Դի Լամանին, փոխնախագահ Ֆաբիեն Առաքելյանը, Օ-Դը-Սենի փաստաբանների միության նախորդ նախագահ Միշել Գիշաղը:

Պատվիրակությունների անդամները ծաղիկներ են խոնարհել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը հավերժացնող անմար կրակի մոտ, լռությամբ հարգել Սուրբ նահատակների հիշատակը: 

Ավելորդ չէ հիշեցնել, որ  Հայ-ֆրանսիական բարեկամական հարաբերությունները վառ արտացոլված են նաև փաստաբան գործընկերների հետ հարաբերություններում: Ինչպես փաստաբանությանն առնչվող հարցերում՝ արտաքին քաղաքականության հիմնախնդիրների վերաբերյալ ևս, մեր ֆրանսիացի գործընկերները մշտապես ցուցաբերել են մեծ աջակցություն Հայաստանի և հայ ժողովրդի նկատմամբ:

Հատկանշական է նաև այն, որ Ֆրանսիան առաջին պետություններից էր, որ 1998 թվականի մայիսի 29-ին ճանաչեց Հայոց ցեղասպանությունը և դատապարտեց այն:


01
01
01
01
01
01
01
01
01
01
01
01
01
01
01
01



Բեռնել

Վերադառնալ