ՀՀ Փաստաբանների Պալատ

Պաշտոնյային կաշառք խոստացողը կպատժվի

25.11.2011 11:27

http://www.a1plus.am/am/politics/2011/11/24/gov

Պաշտոնյային կաշառք խոստացողը կպատժվի
 
Կառավարությունը Ազգայի Ժողովին առաջարկում է քրեորեն հետապնդելի արարք ճանաչել ոչ միայն պետական պաշտնյայից օգնություն ստանալը, այլեւ նրանից այդ օգնությունը պահանջելը, ինչպես նաեւ ծառայությունների դիմաց պաշտոնյային ապօրինի վարձատրություն խոստանալը։

Գործադիրի այսօրվա նիստում Արդարադատության նախարար Հրայր Թովմասյանի ներկայացրած օրենսդրական փոփոխությունների փաթեթը նպատակ ունի ավելի արդյունավետ դարձնել կոռուպցիայի դեմ պայքարը։

Օրինագիծը կարգավորում է նաեւ կուսակցություննրի ֆինանսական հոսքերի թափանցիկությունը։ Փաթեթի քննարկումը Ազգային Ժողովում համարվեց անհետաձգելի, կապված Եվրամիության առջեւ ստանձնած օրենսդրական փոփոխություններ իրականացնելու պարտավորությունների հետ։ Համաձայն դրանց՝ մինչեւ այս տարվա դեկտեմբերի 15-ը ՀՀ մի շարք օրենքներ պետք է համապատասխանեցվեն ԵՄ պահանջներին։

Նույն պատճառով անհետաձգելի ճանաչվեց նաեւ «Սննդի անվտանգության մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին օրինագիծը, որը սահմանում է սննդամթերքի արտադրության եւ վաճառքի լիցենզավորման ու մակնշման լրացուցիչ կարգ։

2012 թվականի պետական բյուջեի ընդունման համար անհրաժեշտ հարակից օրենսդրական փոփոխությունների քննարկման համար Կռավարությւնը որոշեց ԱԺ արտահրթ նիստ հրավիրել նոյեմբերի 28-ին։



Բեռնել

Վերադառնալ