ԲԼԻՑ ՀԱՐՑԱԶՐՈՒՅՑ․ ԹԱՄԱՐԱ ԲԱՂԴԱՍԱՐՅԱՆ
17.04.2023 18:231. Մեկ նախադասությամբ բնութագրեք ինքներդ Ձեզ
Մի քիչ դժվար է, բայց երևի պատասխանատու, պարտաճանաչ և ինքս իմ հանդեպ խստապահանջ: Մի բան անելիս պետք է անեմ շատ լավ:
2. Ի՞նչ կփոխեիք Ձեր կյանքում Կջնջեի պատերազմը3. Կյանքը հրաշալի է, երբ ․․․
Հարազատներդ առողջ են ու դու լուրջ մտահոգվելու պատճառ չունես
4. Ո՞րն է եղել Ձեր կյանքի ամենասխալ որոշումը
Դժվարանում եմ պատասխանել : (խորհեց երկար)
5. Քչերը գիտեն, որ Դուք․․․
Այնքան էլ խիստ չեմ
6. Սովորություն, որից փորձում եք ձերբազատվել
Ամեն գնով ամեն ինչ հասցնելը
7. Հիմնականում ինչպե՞ս և քանի՞ օրում եք ծախսում Ձեր աշխատավարձը Շատ արագ, առավելագույնը 5-10 օրում
8. Թամարա Բաղդասարյանը տարբերվու՞մ է տանը և աշխատանքում
Այո, տանը ես մայր եմ, տնային տնտեսուհի, աշխատավայրում՝ փաստաբան
9. Արդյո՞ք այսօրվա Թամարա Բաղդասարյանը լավ օրինակ կարող էր լինել 18 տարեկան Թամարա Բաղդասարյանի համար
Կարծում եմ՝ այո:
Ըստ իս, իմ նախագծած նպատակներին գրեթե հասել եմ
10. Ինչպե՞ս եք վարվում զայրույթի պահին
Անկեղծ ասած, հիմա փորձում եմ զայրույթս զսպել և պատճառներին մի փոքր ուշ անդրադառնալ, բայց դա փորձում եմ, իսկ հիմնականում զայրույթի պահին կարող եմ անցնել բարձր տոների և փորձել ապացուցել իմ ճիշտ լինելը
11. Սու՞րճ, թե՞ թեյ
Դառը սև սուրճ
12. Նախընտրում եք ակտիվ, թե՞ պասիվ հանգիստ
Ակտիվ հանգիստ ծովում: Ինձ համար հանգիստը ասոցացվում է ջրի հետ
13. Եթե Ձեր մասին ֆիլմ նկարահանվեր, ինչպե՞ս կկոչվեր այն
Վերնագիրը կլիներ այսպես․ «Կինն ամեն ինչ կարող է միաժամանակ հասցնել»
14. Ինչպե՞ս եք թոթափում հոգնածությունը երկար տևած դատական նիստից հետո
Եթե նիստի արդյունքն ինձ գոհացնում է չեմ հոգնում, հակառակ դեպքում ուղղակի մեկ բաժակ սուրճ է պետք
15. Ի՞նչն է փաստաբանին վստահելի դարձնում
Աշխատանքն ու ջանքերը, որը տեսնում է վստահորդը
16. Ընտրեցիք իրավաբանի մասնագիտությունը հենց փաստաբան լինելու համար, թե՞․․․
Չէ, իսկզբանե դատախազ դառնալու միտումով ընտրեցի, իսկ փաստաբան դառնալ ստիպեց ընկերուհիներիցս մեկը
17. Ինչպիսի՞ն պիտի լինի և չլինի փաստաբանը
Փաստաբանը չպետք է վերածվի վստահորդի կամակատարի և պետք է լինի իր գործին տիրապետող իրավաբան
18. Փաստաբանի լավագույն գովազդը․․․
Վստահորդների գոհունակությունն ու հօգուտ նրանց կայացված ակտերը
19․ Ո՞րն է եղել Ձեր կողմից իրականացված ամենադժվար պաշտպանությունը, ի՞նչ հանցանքում էր կասկածվում Ձեր վստահորդը
Հոգեբանորեն ծանր դեպքեր շատ են եղել և լինում, բայց մի սպանության դեպք կար, ես սպանության մեջ կասկածվողի պաշտպանն էի և այնքան ազդված էի իրավիճակից, որ մինչ օրս զգացողություններս հիշում եմ:
20. Մեր բլից հարցերին պատասխանելու համար ու՞մ եք նետում մարտահրավերը Փաստաբան Ռուզաննա Սիրեկանյանին
ԼՈՒՍԱՆԿԱՐԸ ՏՐԱՄԱԴՐԵՑ ԹԱՄԱՐԱ ԲԱՂԴԱՍԱՐՅԱՆԸ
Բեռնել
Վերադառնալ