ԲԼԻՑ ՀԱՐՑԱԶՐՈւՅՑ. ՄԱՐԻՆԵ ԹՈՎՄԱՍՅԱՆ
07.04.2023 21:48Փաստաբանների պալատի մամուլի ծառայությունը սկսում է բլից հարցազրույցների շարք:
Ձեզ ենք ներկայացնում մեր ոչ պաշտոնական հարցազրույցները, որոնց ընթացքում կփորձենք բացահայտել փաստաբաններին տարբեր տեսանկյուններից:
Առաջինը բացահայտել ենք փաստաբան Մարինե Թովմասյանին:
1. Սովորաբար պլանավորու՞մ եք Ձեր օրը
Այո, միանշանակ: Հազվադեպ են փոփոխվում պլաններս
Անվստահությունը, անպարտաճանաչությունը, ծուլությունը
3. Իր, որը միշտ Ձեզ մոտ է
Նոթատետր
4. Փոշմանում եք արածների՞, թե՞ չարածների համար
Երբեմն և՛ արածների, և՛ չարածների համար
5. Ձեր կյանքի ամենամեծ ձեռքբերումը
Ընտանիքս և մասնագիտությունս
6. Ի՞նչ խորհորդ կտայիք հիմա 18 տարեկան Մարինե Թովմասյանին
Երևի ոչինչ, հանգիստ էի, անհոգ, խաղաղ
7. Ո՞րն է Ձեր ամենասիրելի վայրը Երևանում
«Երևան պարկ» զբոսայգին
8. Որտե՞ղ և ինչպե՞ս եք անցկացնում Ձեր ազատ ժամանակը
Բնության գրկում կամ ծովում
9. Հայկական ֆիլմերից ո՞րն է Ձեր ամենասիրելին և այդ ֆիլմից ո՞ր դրվագն է լավ տպավորվել Ձեր հիշողության մեջ
Մի քանիսն են․ « Մենք ենք մեր սարերը», «Մեր մանկության տանգոն», «Հարսնացուն հյուսիսից» ֆիլմերը և այդ ֆիլմերից տարբեր դրվագներ
10. Նախընտրում եք արագ պատրաստվող սնունդ, թե՞ ժամանակատար, բայց հնարավորինս առողջ սնունդ
Ժամանակատար, բայց առողջ սնունդ, չնայած ոչ միշտ է հաջողվում այդպես սնվել
11. Ձեր բնավորության ո՞ր գիծը կփոխեիք հնարավորության դեպքում
Երբեմն չափից շատ հոգատար լինելս
12. Ընտրեցիք իրավաբանի մասնագիտությունը հենց փաստաբան լինելու համար, թե՞․․․
Հենց փաստաբան լինելու համար
13. Ինչպիսի՞ն պիտի լինի փաստաբանը
Ինձ նման (ծիծաղում է):
Լինի համարձակ, ազնիվ, գաղտնապահ, լսող համբերող և մշտապես ինքնակրթվող
14. Ինչպիսի՞ն պիտի չլինի փաստաբանը
Անգրագետ, բայց ինքնավստահ, անկիրթ, չլսող և չընկալող, անվստահելի
15. Ի՞նչն է ամենահետաքրքիրը փաստաբանի գործում
Բացահայտումները
16. Ավելի շատ կարգապահական պատասխանատվությունից եք խուսափում, թե՞ սուր շնչառական վիրուսներից
Երկուսից էլ (ծիծաղում է)
17. Հիշու՞մ եք Ձեր զգացողություններն առաջին անգամ դատարանում՝ ինչ-որ մեկի շահերը պաշտպանելիս: Ի՞նչն է հատկապես փոխվել ժամանակի ընթացքում:
Մարմնիս դողն ու իմ հուզմունքն է անցել , ձայնս է բարձրացել ու դարձել եմ ավելի ինքնավստահ։ (ժպտում է)
18. Ինչո՞վ է օգնում և խանգարում փաստաբան լինելն անձնական կյանքում
Պատկերացրեք չի խանգարում, ավելին, օգնում է, որպեսզի միշտ իրազեկ և պաշտպանված լինեմ
19. Ի՞նչ տարբերություններ եք նկատում Ձեր սերնդի և ավելի երիտասարդ փաստաբանների մտածողության միջև
Երիտասարդների մեջ ամբիցիաներն ավելի շատ են, պակասում է փոխհարաբերությունները պահպանելու ընկալումը
20. Մեր բլից հարցերին պատասխանելու համար ու՞մ եք նետում մարտահրավերը
Փաստաբան Թամարա Բաղդասարյանին
(Լուսանկարը տրամադրեց Մարինե Թովմասյանը)
Բեռնել
Վերադառնալ