Ազգային ժողովը քննարկում է նախագահի՝ համաներում հայտարարելու առաջարկը
26.05.2011 08:42http://tert.am/am/news/2011/05/25/amnesty-parliament/
Ազգային ժողովը այսօր մեկնարկած նիստում սկսեց քննարկել Հայաստանի անկախության 20-ամյակի առթիվ նախագահ Սերժ Սարգսյանի ներկայացրած համաներում հայտարարելու առաջարկը: Ներկայացնելով համաներման առաջարկի էությունը՝ արդարադատության նախարար Հրայր Թովմասյանը նկատեց, որ այս համաներումը Հայաստանի նախագահի բարի կամքի դրսևորում է, հումանիստական քայլ: «Սակայն այս համաներումը պետք է ընկալել ոչ միայն բարի կամքի դրսևորում, այլև պատասխանատվության ընկալման մի նոր հավաստում: Սա բնավ չի նշանակում զգոնության թուլացում։ Ավելին, ապագայի հանդեպ մեր ունեցած մտահոգությունները մեզ պարտադրում են լինել էլ ավելի անհանդուրժող օրինախախտումների հանդեպ»,- հայտարարեց արդարադատության նախարարը:
Բեռնել
Վերադառնալ