ՀՀ Փաստաբանների Պալատ

ԱՄՓՈՓՎԵԼ ԵՆ ՀՀ ՓԱՍՏԱԲԱՆՆԵՐԻ ՊԱԼԱՏԻ 24.12.2022 ԹՎԱԿԱՆԻ ԸՆԴՀԱՆՈՒՐ ԺՈՂՈՎԻ ՔՎԵԱՐԿՈՒԹՅԱՆ ԱՐԴՅՈՒՆՔՆԵՐԸ

25.12.2022 03:25

ԱՄՓՈՓՎԵԼ ԵՆ ՀՀ ՓԱՍՏԱԲԱՆՆԵՐԻ ՊԱԼԱՏԻ 24.12.2022 ԹՎԱԿԱՆԻ ԸՆԴՀԱՆՈՒՐ ԺՈՂՈՎԻ ՔՎԵԱՐԿՈՒԹՅԱՆ ԱՐԴՅՈՒՆՔՆԵՐԸ

24.12.2022թ. տեղի ունեցավ ՀՀ փաստաբանների պալատի ընդհանուր ժողովը, որի օրակարգում ընդգրկված է եղել երեք հարց՝

1) ՀՀ փաստաբանական պալատի կարգապահական հանձնաժողովի անդամների ընտրության մասին․

2) Հայաստանի Հանրապետության փաստաբանների պալատի կանոնադրության մեջ փոփոխություններ և լրացումներ կատարելու (նոր խմբագրությամբ շարադրելու) մասին.

3) Փաստաբանի վարքագծի կանոնագրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին:  

 

ՀՀ փաստաբանների պալատի հաշվիչ հանձնաժողովն առանձին արձանագրություններով 24.12.2022 թվականին ամփոփել է վերը նշված օրակարգային հարցերով ընդհանուր ժողովի արդյունքները:

Համաձայն հաշվիչ հանձնաժողովի 24.12.2022 թվականի արձանագրությունների՝ ժողովին մասնակցելու իրավունք ունեցող 2541 փաստաբանից, ըստ ընտրական ցուցակի ստորագրությունների, քվեաթերթիկ են ստացել 984 փաստաբան (38.7%):

 

1)    ՀՀ փաստաբանական պալատի կարգապահական հանձնաժողովի անդամների ընտրության մասին


Հաշվիչ հանձնաժողովն ամփոփել է քվեարկությունների արդյունքները:

  1. քվեատուփում առկա քվեաթերթիկների ընդհանուր թիվը ՝ 984 (ինը հարյուր ութսունչորս)                                                                

       2. անվավեր  քվեաթերթիկների թիվըէ  16 (տասնվեց)                                                                    

       3.թեկնածուների անուն, ազգանուն, հայրանունները և յուրաքանչյուրի` «Կողմ» ստացած ձայների թիվը`

 

Թեկնածուի

անուն, ազգանուն, հայրանուն

Թեկնածուի` «Կողմ»  ստացած ձայների թիվը

Թվերով

Բառերով

  1.  

Ալեքսանյան Վերոնիկա Հովսեփի

204

Երկու հարյուր չորս

  1.  

Աստվածատրյան Վահե Սպարտակի

238

Երկու հարյուր երեսունութ

  1.  

Բաբայան Հունան Համլետի

389

Երեք հարյուր ութսունինը

  1.  

Բաղդասարյան Կարինե Արամի

176

Հարյուր յոթանասունվեց

  1.  

Դանիելյան Միքայել Արիստակեսի

222

Երկու հարյուր քսաներկու

  1.  

Թորոսյան Գուրգեն Ռոդիսլավի

156

Հարյուր հիսունվեց

  1.  

Խալաթյան Կարեն Գագիկի

156

Հարյուր հիսունվեց

  1.  

Հակոբյան Արմեն Վերսանդիկի

63

Վաթսուներեք

  1.  

Հովհաննիսյան Էլեն Զորիկի

63

Վաթսուներեք

  1.  

Մակինյան Լիլիթ Մերուժանի

96

Իննսունվեց

  1.  

Մխիթարյան Ռիմա Ստեփանի

32

Երեսուներկու

  1.  

Մկրտչյան Լուսինե Միշայի

82

Ութսուներկու

  1.  

Շալջյան Տաթևիկ Սուրենի

410

Չորս հարյուր տասը

  1.  

Սահակյան Հայկ Տիգրանի

278

Երկու հարյուր յոթանասունութ

  1.  

Սարգսյան Նարինե Մելսիկի

48

Քառասունութ

  1.  

Սարգսյան Նվեր Պարգևի

15

Տասնհինգ

  1.  

Վարդանյան Արաքս Հրաչի

380

Երեք հարյուր ութսուն

  1.  

Քարամյան Նարե Ալիկի

146

Հարյուր քառասունվեց

  1.  

Քեշիշյան Վահագն Մովսեսի

295

Երկու հարյուր իննսունհինգ

 

 Վարկանիշային կարգով, որպես Պալատի կարգապահական հանձնաժողովի անդամ,  Պալատի ընդհանուր ժողովի կողմից ընտրված են համարվում հետևյալ փաստաբանները`

 

Թեկնածուի

անուն, ազգանուն, հայրանուն

Թեկնածուի` «Կողմ»  ստացած ձայների թիվը

Թվերով

Բառերով

1.

Շալջյան Տաթևիկ Սուրենի

410

Չորս հարյուր տասը

2․

Բաբայան Հունան Համլետի

389

Երեք հարյուր ութսունինը

3․

Վարդանյան Արաքս Հրաչի

380

Երեք հարյուր ութսուն

4․

Քեշիշյան Վահագն Մովսեսի

295

Երկու հարյուր իննսունհինգ

5․

Սահակյան Հայկ Տիգրանի

278

Երկու հարյուր յոթանասունութ

6․

Աստվածատրյան Վահե Սպարտակի

238

Երկու հարյուր երեսունութ

7․

Դանիելյան Միքայել Արիստակեսի

222

Երկու հարյուր քսաներկու

8․

Ալեքսանյան Վերոնիկա Հովսեփի

204

Երկու հարյուր չորս

9․

Բաղդասարյան Կարինե Արամի

176

Հարյուր յոթանասունվեց

 

 

* * *

 

2) Հայաստանի Հանրապետության փաստաբանների պալատի կանոնադրության մեջ փոփոխություններ և լրացումներ կատարելու (նոր խմբագրությամբ շարադրելու) մասին.

 «Կողմ» - 809 ձայն

«Դեմ» -   147 ձայն

«Անվավեր» - 28 հատ

ՀՀ փաստաբանների պալատի ընդհանուր ժողովը (քվեարկությանը մասնակցած փաստաբանների 82.2 տոկոս կողմ ձայներով) որոշել է՝

- հաստատել ՀՀ փաստաբանների պալատի կանոնադրությունը նոր խմբագրությամբ՝ համաձայն հավելվածի:

 

* * *

3) Փաստաբանի վարքագծի կանոնագրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին:  

 «Կողմ» - 810 ձայն

«Դեմ» - 142 ձայն

«Անվավեր» - 32 հատ

ՀՀ փաստաբանների պալատի ընդհանուր ժողովը (քվեարկությանը մասնակցած փաստաբանների 82,3 տոկոս կողմ ձայներով) որոշել է՝

- ՀՀ փաստաբանների պալատի ընդհանուր ժողովի 19.10.2019թ. թիվ 1-Լ որոշմամբ նոր խմբագրությամբ հաստատված Փաստաբանի վարքագծի կանոնագրքում փոփոխությունները և լրացումները՝ համաձայն հավելվածի:

 

* * *

Բեռնել ՀՀ փաստաբանական պալատի կարգապահական հանձնաժողովի անդամների ընտրության մասին օրակարգային հարցով ՀՀ ՓՊ հաշվիչ հանձնաժողովի՝


24.12.2022թ․  №1 արձանագրությունը

• 24.12.2022թ․ 2 արձանագրությունը

• 24.12.2022թ․ 1 որոշումը

 

Բեռնել «Հայաստանի Հանրապետության փաստաբանների պալատի կանոնադրության մեջ փոփոխություններ և լրացումներ կատարելու (նոր խմբագրությամբ շարադրելու) մասին» օրակարգային հարցով ՀՀ ՓՊ հաշվիչ հանձնաժողովի՝


 24.12.2022թ․  №1 արձանագրությունը

 24.12.2022թ․ 2 արձանագրությունը

• 24.12.2022թ․ 1 որոշումը

• 24.12.2022թ․ №1 որոշման հավելվածը՝ ՀՀ փաստաբանների պալատի կանոնադրության մեջ փոփոխություներ և լրացումներ կատարելու (նոր խմբագրությամբ շարադրելու) մասին

 

Բեռնել «Փաստաբանի վարքագծի կանոնագրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» օրակարգային հարցով ՀՀ ՓՊ հաշվիչ հանձնաժողովի՝


 24.12.2022թ․  №1 արձանագրությունը

 24.12.2022թ․ 2 արձանագրությունը

• 25.12.2022թ․ 1 որոշումը

25.12.2022թ․ 2 որոշման հավելվածը՝ ՀՀ Փաստաբանների պալատի փաստաբանի վարքագծի կանոնագրքում փոփոխություններ և լրացումների կատարելու մասին 




Բեռնել

Վերադառնալ