ՀՀ Փաստաբանների Պալատ

ԵՎՐՈՊԱՅԻ ՓԱՍՏԱԲԱՆՆԵՐԻ ԵՎ ԻՐԱՎԱԲԱՆՆԵՐԻ ՄԻՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԽՈՐՀՈՒՐԴԸ ԴԻՄԵԼ Է ՀՀ ՆԱԽԱԳԱՀ ՎԱՀԱԳՆ ԽԱՉԱՏՈՒՐՅԱՆԻՆ

12.12.2022 17:18

ԵՎՐՈՊԱՅԻ ՓԱՍՏԱԲԱՆՆԵՐԻ ԵՎ ԻՐԱՎԱԲԱՆՆԵՐԻ ՄԻՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԽՈՐՀՈՒՐԴԸ ԴԻՄԵԼ Է ՀՀ ՆԱԽԱԳԱՀ ՎԱՀԱԳՆ ԽԱՉԱՏՈՒՐՅԱՆԻՆ

   Փաստաբանների պալատի առաջնահերթություններից է իր անդամների իրավունքների պաշտպանությունը: Այդ առումով Փաստաբանների պալատը շարունակում է ուշադրության կենտրոնում պահել փաստաբան Էրիկ Ալեքսանյանի նկատմամբ իրականացվող քրեական հետապնդումը: Նշված խնդիրը՝ փաստաբանական գաղտնիքի բացահայտման վտանգի, փաստաբանի անկախության և օրինական մասնագիտական գործունեության շրջանակներում գործողությունների ազատության, փաստաբանի՝ որպես մասնագիտության հեղինակության և կոնկրետ փաստաբանի վստահորդների իրավունքների պաշտպանության հարցերի համատեքստում, քննարկվում է միջազգային գործընկերների հետ մասնավորապես, Եվրոպայի փաստաբանների և իրավաբանների միությունների խորհուրդի (CCBE) հարթակում:

   Արդյունքում, սույն թվականի նոյեմբերի 15-ին, Եվրոպայի փաստաբանների և իրավաբանների միությունների խորհուրդը (CCBE), որի դիտորդ անդամ է Հայաստանը, ուսումնասիրելով առկա տեղեկատվությունը, դիմել է Հայաստանի Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանին՝ հայտնելով իր մտահոգությունը փաստաբան Էրիկ Ալեքսանյանի ձերբակալության կապակցությամբ և հորդորել նպաստել Էրիկ Ալեքսանյանի ազատության վերականգնմանը:

   Բեռնել անգլերեն տեքստը

   Բեռնել ոչ պաշտոնական թարգմանությունը



Բեռնել

Վերադառնալ