ՀՀ Փաստաբանների Պալատ

ՓԱՍՏԱԲԱՆՆԵՐԻ ՊԱԼԱՏՆ ԱՋԱԿՑՈՒՄ Է «ՄԱՅՐ ԹԵՐԵԶԱՅԻ ՔՈՒՅՐԵՐ» ՄԱՆԿԱՏԱՆ ՍԱՆԵՐԻՆ

02.12.2022 16:59

ՓԱՍՏԱԲԱՆՆԵՐԻ ՊԱԼԱՏՆ ԱՋԱԿՑՈՒՄ Է «ՄԱՅՐ ԹԵՐԵԶԱՅԻ ՔՈՒՅՐԵՐ» ՄԱՆԿԱՏԱՆ ՍԱՆԵՐԻՆ

 

    Հարգելի՛ փաստաբաններ,

Շարունակելով մեր ավանդույթը՝ ցանկանում ենք 2022թ. դեկտեմբերի 23-ին՝ ժամը 17:00-ին, այցելել Երևանում «Մայր Թերեզայի քույրեր» միսիոներների բարեգործական կազմակերպության մանկատուն, որտեղ խնամքի տակ են գտնվում ծանր հիվանդ երեխաներ, որոնցից ծնողները հրաժարվել են:

Մանկատան երեխաներին օգնություն տրամադրելու, ինչպես նաև նրանց անձամբ այցելելու ցանկություն հայտնած անձինք կարող են [email protected] էլ. հասցեին նամակ ուղարկել կամ անհրաժեշտ իրը ստացականով հանձնել Փաստաբանների պալատի ընդունարանի պատասխանատուին:

Մանկատան երեխաներին անհրաժեշտ են հետևյալ իրերը՝ (անսահմանափակ քանակի)

  • բամբակյա ներքնազգեստ (7-9 տարեկանի),
  • լոգանքի պարագաներ (գել, օճառ…) - Johnson’s Baby,
  • լվացքի գել
  • կրեմ - Тopi
  • կաթնային խառնուրդ - Similac 1, 2,
  • BЕBI շիլաներ (каша),
  • Huggies, Libero, Puffies տակդիրներ (ցանկացած չափերի),
  • թաց անձեռոցիկներ,
  • շոկոլադե սմայլիկներ - Գրանդ Քենդի, շոկոլադե կոնֆետներ - Kinder (միայն բատոնչիկները, քանի որ երեխաները միայն դա են կարողանում հարմար բռնել),
  • խաղալիքներ, փայտյա խաղալիքներ - ձեռքի մկանները զարգացնող (մոտորիկա) (պլաստիլիններ, ալերգիկ երևույթները բացառելու նպատակով փափուկ խաղալիքներ չեն ընդունվում),
  • տոնածառի խաղալիքներ,

Մանկատունը օգնում է նաև անապահով ընտանիքներին, ուստի կարող եք ուղարկել նաև հետևյալ իրերը՝

  • աթոռակ, մանեժ, քայլակ (կարող է լինել օգտագործված),
  • մանկական հագուստ:

            Մանկատունը գտնվում է Նորք-Մարաշ վարչական շրջանում:

Փաստաբանների պալատից կամավորների խումբը մեկնելու է 2022թ. դեկտեմբերի 23-ին՝ ժամը 16:30-ին: Եթե ցանկանում եք նաև մանկատուն այցելել, ապա խնդրում ենք նախապես տեղեկացնել:

Հարգանքով՝

ՀՀ փաստաբանների պալատի աշխատակազմ

ՀՀ փաստաբանական ակադեմիայի աշխատակազմ



Բեռնել

Վերադառնալ