ՀՀ Փաստաբանների Պալատ

ԱՄՓՈՓՎԵԼ ԵՆ 2022 ԹՎԱԿԱՆԻ ԱՇՆԱՆԸ ԿԱԶՄԱԿԵՐՊՎԱԾ ՈՐԱԿԱՎՈՐՄԱՆ ՔՆՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԱՐԴՅՈՒՆՔՆԵՐԸ

01.12.2022 17:32

ԱՄՓՈՓՎԵԼ ԵՆ 2022 ԹՎԱԿԱՆԻ ԱՇՆԱՆԸ ԿԱԶՄԱԿԵՐՊՎԱԾ ՈՐԱԿԱՎՈՐՄԱՆ ՔՆՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԱՐԴՅՈՒՆՔՆԵՐԸ

Հայաստանի Հանրապետության փաստաբանների պալատի որակավորման հանձնաժողովը 2022 թվականի դեկտեմբերի 1-ին թիվ 6-րդ նիստում ամփոփել է 2022 թվականի աշնանը կազմակերպված որակավորման քննությունների գրավոր առաջադրանքները։

2022 թվականի աշնանը կազմակերպված որակավորման քննություններին մասնակցել են «Հայաստանի Հանրապետության փաստաբանական դպրոց» հիմնադրամի 107 շրջանավարտ (այդ թվում՝ պարզեցված կարգով վեց ամսյա ժամկետում ուսուցում անցնող շրջանավարտները)։

Որակավորման քննություններն անցկացվել են երկու փուլով՝ առաջին փուլի ընթացքում հավակնորդները կատարում են գրավոր առաջադրանք, իսկ երկրորդ փուլի ընթացքում պատասխանում են քննատոմսի և Հանձնաժողովի անդամների հարցերին:

Քաղաքացիական ուղղվածության շրջանավարտները հանձնել են 2 քննություն՝ գրավոր առաջադրանք՝ հայցադիմումի կազմում, և բանավոր փուլ, որի ընթացքում փաստաբանի վարքագծի կանոնների վերաբերյալ քննական տոմսում նկարագրված խնդրի վերաբերյալ հավակնորդը ներկայացնում է լուծումը՝ պատճառաբանելով այն և պատասխանելով Հանձնաժողովի անդամների նշված խնդրին կամ փաստաբանի վարքագծի վերաբերելի կանոնին առնչվող հարցերին, ինչպես նաև քննական տոմսում նկարագրված մասնագիտական խնդրի վերաբերյալ ներկայացնում է լուծումը՝ պատճառաբանելով այն և պատասխանելով Հանձնաժողովի անդամների՝ նշված խնդրին կամ վերաբերելի նորմին (իրավական կարգավորմանը) առնչվող հարցերին:

Քրեական ուղղվածության շրջանավարտները հանձնել են 2 քննություն՝ գրավոր առաջադրանք՝ դատավճռի դեմ վերաքննիչ բողոքի կազմում, և բանավոր փուլ, որի ընթացքում փաստաբանի վարքագծի կանոնների վերաբերյալ քննական տոմսում նկարագրված խնդրի վերաբերյալ հավակնորդը ներկայացնում է լուծումը՝ պատճառաբանելով այն և պատասխանելով Հանձնաժողովի անդամների նշված խնդրին կամ փաստաբանի վարքագծի վերաբերելի կանոնին առնչվող հարցերին, ինչպես նաև քննական տոմսում նկարագրված մասնագիտական խնդրի վերաբերյալ ներկայացնում է լուծումը՝ պատճառաբանելով այն և պատասխանելով Հանձնաժողովի անդամների՝ նշված խնդրին կամ վերաբերելի նորմին (իրավական կարգավորմանը) առնչվող հարցերին:

Որակավորման քննությունների գրավոր առաջադրանքները փոխանցվել են որակավորման հանձնաժողովին ծածկագրերի (շտրիխ կոդերի) առկայությամբ, որոնցից հնարավոր չէ բացահայտել առաջադրանքի հեղինակի ինքնությունը։

Ծածկագրված առաջադրանքները փոխանցվել է առարկայական քննական հանձնախմբի յուրաքանչյուր ուղղվածությամբ մասնագիտացված երկուական անդամների, որոնք ստուգել և գնահատել են առաջադրանքները։

Առարկայական քննական հանձնախմբի անդամների կողմից գնահատված առաջադրանքները որակավորման հանձնաժողովին վերադարձվելուց հետո, գումարվել է նիստ և որակավորման հանձնաժողովը գնահատել է գրավոր առաջադրանքները՝   ըստ ծածկագրերի:

2022թ. դեկտեմբերի 1-ին ժամը 19:00 (ք.Երևան, Զաքյան 7-2, 4-րդ հարկ, մեծ դահլիճ)  հրավիրված շրջանավարտների ներկայությամբ բացվելու են արկղերը, որոնց մեջ պարունակվում են քննություն հանձնողներին նույնականացնող  առաջադրանքների մյուս օրինակները և ծածկագրերը:

Որակավորման քննությունները չեն հանձնել  10  աշխատանքների հեղինակներ, իսկ 1 հավակնորդ գրավոր քննության անցկացման կարգի խախտման պատճառով որակավորման հանձնաժողովի կողմից կայացված որոշման արդյունքում հեռացվել քննությունից։

Որակավորման քննություններին տարբեր օրերին չեն ներկայացել ընդհանուր 4 շրջանավարտներ:

Բեռնել որակավորման քննությունների գրավոր առաջադրանքների գնահատականներն ամփոփելու մասին 2022թ դեկտեմբերի 1-ի N 6/1-Ա որոշումը

ՔՐԵԱԿԱՆ ՄՈԴՈՒԼ

Բեռնել դատավճռի դեմ վերաքննիչ բողոք կազմելու վերաբերյալ գրավոր առաջադրանքների ամփոփման արդյունքում գնահատված ծածկագրերի հեղինակների ցանկը

 ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ՄՈԴՈՒԼ

Բեռնել հայցադիմում կազմելու վերաբերյալ գրավոր առաջադրանքների ամփոփման արդյունքում գնահատված ծածկագրերի հեղինակների ցանկը



Բեռնել

Վերադառնալ