ՀՀ Փաստաբանների Պալատ

ՄՈՆՊԵԼԻԵԻ ՓԱՍՏԱԲԱՆՆԵՐԻ ՄԻՈՒԹՅԱՆ ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆԸ՝ ՀԱՅԱՍՏԱՆԻ ԻՆՔՆԻՇԽԱՆ ՏԱՐԱԾՔՈՒՄ ԻՐԱԿԱՆԱՑՎՈՂ ԱԴՐԲԵՋԱՆԱԿԱՆ ԱԳՐԵՍԻԱՅԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

06.10.2022 16:01

ՄՈՆՊԵԼԻԵԻ ՓԱՍՏԱԲԱՆՆԵՐԻ ՄԻՈՒԹՅԱՆ ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆԸ՝ ՀԱՅԱՍՏԱՆԻ ԻՆՔՆԻՇԽԱՆ ՏԱՐԱԾՔՈՒՄ ԻՐԱԿԱՆԱՑՎՈՂ ԱԴՐԲԵՋԱՆԱԿԱՆ ԱԳՐԵՍԻԱՅԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

 Իրավիճակը Հայաստանում օր օրի վատթարանում է:

Սեպտեմբերի 12-ի լույս 13-ի գիշերը Ադրբեջանը հարձակում ձեռնարկեց Հայաստանի ինքնիշխան տարածքի ուղղությամբ՝ խախտելով նրա տարածքային ամբողջականությունը։

Մոնպելիեի փաստաբանների միությունը խիստ անհանգստացած է ՄԱԿ-ի կողմից 1923 թվականից ի վեր ճանաչված սահմանները փոփոխելու այս փորձերից: Այս հարձակումները միջազգային իրավունքի խախտում են: 

Մոնպելիեի փաստաբանների միությունը՝ լինելով հայ ժողովրդի կողքին և Հայաստանի փաստաբանների պալատի հետ կապված լինելով համագործակցության պայմանագրով, հաստատում է իր լիակատար համերաշխությունը հայ ժողովրդի, նրա փաստաբանների, նրա դատավորների և ողջ իրավաբանական համայնքի հետ, ովքեր աշխատում են այս երկրում արդարադատության հաստատման համար: Մի երկիր, որը մշտապես ցեղասպանությունների և ագրեսիաների զոհ է դառնում:

Մոնպելիեի փաստաբանների միությունը իր վրդովմունքն է հայտնում ստեղծված իրավիճակի վերաբերյալ:

 

 ՖՐԱՆՍԵՐԵՆ

La situation en Arménie se détériore de jour en jour.

Dans la nuit du 12 au 13 septembre, l'Azerbaidjan a lancé une offensive sur le territoire souverain de l'Arménie, en portant atteinte à l'intégrité territoriale de ce pays.

Le Barreau de MONTPELLIEER se dit très inquiet de ces tentatives de modification des frontières reconnues par les Nations Unies depuis 1923.

Ces agressions constituent une violation du Droit international.

Le Barreau de MONTPELLIER, proche du peuple Arménien et lié avec le Barreau d'Erevan par une convention de coopération, affirme sa pleine et entière solidarité avec le peuple Arménien, ses Avocats, ses Magistrats et toute la communauté juridique qui œuvre pour la Justice dans ce pays sans cesse victime de génocides et d'agressions.

Le Barreau de MONTPELLIER s'indigne de cette situation.

 

հ․գ Ի դեպ, կից ներկայացված լուսանկարում Մոնպելիեյի փաստաբանների միության շենքն է, որտեղ այս օրերին բարձրացվել է Հայաստանի Հանրապետության դրոշը:

 

ՀՀ փաստաբանների պալատի մամուլի խոսնակ

Սիլվարդ Տիգրանյան 



Բեռնել

Վերադառնալ