ՀՀ Փաստաբանների Պալատ

ՖՐԱՆՍԻԱՅԻ Օ ԴԸ ՍԵՆԻ ՓԱՍՏԱԲԱՆՆԵՐԻ ՄԻՈՒԹՅԱՆ ԽՈՐՀՈՒՐԴԸ ԽՍՏՈՐԵՆ ԴԱՏԱՊԱՐՏԵԼ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ՆԿԱՏՄԱՄԲ ԱԳՐԵՍԻԱՆ

23.09.2022 15:09

ՖՐԱՆՍԻԱՅԻ Օ ԴԸ ՍԵՆԻ ՓԱՍՏԱԲԱՆՆԵՐԻ ՄԻՈՒԹՅԱՆ ԽՈՐՀՈՒՐԴԸ ԽՍՏՈՐԵՆ ԴԱՏԱՊԱՐՏԵԼ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ՆԿԱՏՄԱՄԲ ԱԳՐԵՍԻԱՆ

Ֆրանսիայի Օ դը Սենի փաստաբանների միության խորհրդի հայտարարությունը

Ֆրանսիայի Օ դը Սենի փաստաբանների միության խորհուրդը սույն թվականի սեպտեմբերի 21-ին գումարած նիստումնախագահությամբ միության նախագահ Միշել Գիշաղի, իր աջակցությունն է հայտնել Հայ ժողովրդին, որը նորից բախվել է պատերազմի սարսափելի արհավիրքին և խստորեն դատապարտել է Հայաստանի նկատմամբ ագրեսիան, որի ընթացքում զոհվել են ավելի քան 200 զինվորական և քաղաքացիական անձինք:

Ֆրանսիայի Օ դը Սենի փաստաբանների միությունը միաժամանակ իր աջակցությունն է հայտնել իր լավ բարեկամ ՀՀ փաստաբանների պալատին և հավաստիացրել հայ փաստաբաններին իրենց խորին եղբայրական և գործընկերական մտահոգությունները՝ հույս հայտնելովոր հակամարտությունը հնարավորինս շուտ կավարտվի և իրենց բարեկամ երկրում կհաստատվի խաղաղություն:



Բեռնել

Վերադառնալ