Փարիզյան հանդիպումներ
20.12.2010 10:022010թ. Դեկտեմբերի 10-ին Փարիզի փաստաբանների պալատում տեղի ունեցավ Փարիզի փաստաբանների պալատի նախագահի տեղակալ պարոն Ժան-Իվ Լը Բոռնի և ՀՀ Փաստաբանների պալատի նախագահ պարոն Ռուբեն Սահակյանի հանդիպումը, որն ավարտվեց ընթրիքով: Հանդիպմանը ներկա էին նաև Փարիզի փաստաբանների պալատի խորհրդի անդամ պարոն Վինսենտ Նյուոռեն և ՀՀ Փաստաբանների պալատի նախագահի խորհրդական, Եվրոպական հաստատություններում պալատի ներկայացուցիչ Րաֆֆի Գալֆայանը: Կողմերը մտքեր փոխանակեցին փաստաբանությանը հուզող արդի հարցերի շուրջ, պայմանավորվածություններ ձեռք բերվեցին առաջիկա համատեղ միջոցառումների մասին: Կողմերը պայմանավորվեցին նաև, որ 2011թ. գարնանը Հայաստան կայցելի ֆրանսիացի փաստաբաններից կազմված պատվիրակություն:
Բեռնել
Վերադառնալ