ԲԵՐՄԱՆ ԵՆԹԱՐԿՎԱԾ ՔԱՂԱՔԱՑԻՆԵՐԻՆ ԱՆՎՃԱՐ ԻՐԱՎԱԲԱՆԱԿԱՆ ՕԳՆՈՒԹՅՈՒՆ ՏՐԱՄԱԴՐԵԼՈՒ ՀԱՄԱՐ ՁԵՎԱՎՈՐՎԱԾ ՓԱՍՏԱԲԱՆՆԵՐԻ ԽՈՒՄԲԸ ՇԱՐՈՒՆԱԿՈՒՄ Է ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԸ
19.05.2022 16:34Տեղեկացնում ենք, որ ՀՀ փաստաբանների պալատի կողմից ձևավորված փաստաբանների արագ արձագանքման խումբն ակտիվորեն շարունակում է առաջնային իրավաբանական անվճար օգնություն տրամադրել վերջին օրերին բողոքի ակցիաներ իրականացնելու հետ կապված բերման ենթարկված քաղաքացիներին:
Բերման ենթարկված քաղաքացիներն իրենց իրավունքների պաշտպանության անհրաժեշտությամբ պայմանավորված՝ առաջնային անվճար իրավաբանական օգնություն ստանալու համար, կարող են կապ հաստատել խմբի փաստաբանների հետ հետևյալ հեռախոսահամարներով ՝ (հեռ․ 010 600-701 (111), 033-600-714):
Բեռնել
Վերադառնալ