ՀՀ Փաստաբանների Պալատ

«ՄԱՐԴՈՒ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԻ ԵՎՐՈՊԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆԻ ԴԱՏԱԻՐԱՎԱԿԱՆ ՊՐԱԿՏԻԿԱՅԻ ՎԵՐՋԻՆ ԶԱՐԳԱՑՈՒՄՆԵՐԸ» ԹԵՄԱՅՈՎ ՔՆՆԱՐԿՈՒՄ

04.05.2022 15:42

 

    Հարգելի՛ փաստաբաններ,

    Տեղեկացնում ենք, որ 05.05.2022թ. ժամը 18:30-ին ՀՀ փաստաբանների պալատի դահլիճում տեղի է ունենալու քննարկում «Մարդու իրավունքների եվրոպական դատարանի դատաիրավական պրակտիկայի վերջին զարգացումները» թեմայով: 

   Քննարկումը կվարեն Մարդու իրավունքների եվրոպական դատարանի դատավոր Արմեն Հարությունյանը և  ՄԻԵԴ-ի բրիտանացի դատավոր Թիմ Էյքը:

   Քննարկմանը մասնակցելու համար անհրաժեշտ է գրանցվել՝ մինչև 05.05.2022թ․ ժամը 14:00-ն՝ պատասխան նամակ ուղարկելով [email protected] էլեկտրոնային փոստի հասցեին, որտեղ անհրաժեշտ է նշել Ձեր անուն, ազգանունը և արտոնագրի համարը:



Բեռնել

Վերադառնալ